20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոչինչ էլ չի փոխվել. նախագահը լինելու է Մոսկվայում

Մայիսի ութին նախագահ Սերժ Սարգսյանը լինելու է Մոսկվայում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով լուրերը, թե նախապես ասվել է, որ նախագահն այդ օրը չի լինելու Մոսկվայում, որտեղ ընթանալու է ԵՏՄ խորհրդի նիստը: «Նման հայտարարություն չի եղել, որ Մոսկվայում չի լինելու ոչ ՀՀԿ-ից, ոչ նախագահականից: ՀՀԿ խմբակցության […]

Ս.Խաչի մասունքը մեծ շուքով դրվեց Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում

05.05.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու  Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի […]

Էլյանորան բռնվեց

Ոստիկանության Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 12.50-ին, Դրախտիկ գյուղի կամրջի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էլյանորա Բ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Առաջիկա 15 տարում Ստամբուլում կործանիչ երկրաշարժ կարող է լինել. թուրք պրոֆեսոր

Անցյալ շաբաթ Նեպալի  մայրաքաղաք Կատմանդուում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշակի իրարանցում է առաջացրել  նաև Թուրքիայում: Մասնավորապես, կրկին շրջանառության մեջ են դրվել վերջին 15 տարիների ընթացքում թուրք մասնագետների հետազոտությունների հիման վրա արված կանխատեսումները` Թուրքիային առաջիկայում սպառնացող սեյսմիկ ցնցումների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Cumhuriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի Հանքարդյունաբերության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Նաջի […]

Խոպան գնացողներն էլ հարկ կվճարեն

Ազգային ժողովի  արտահերթ նիստում այս պահին քննարկվում է  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն առաջարկում է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր պետք է զբաղվեն շինարարությամբ, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկն ու 5տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե […]

ԼՂՀ ընտրությունները ողջունելի են.քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները բավականին լավ են անցել, մասնավորապես ողջունելի է համարում, այն հանգամանքը, որ մեծաթիվ ընտրողներ են մասնակցել: Այդ մասին նա մանրամասնեց «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:  «Սա ցույց է տալիս, որ ղարաբաղցիները մեծ լրջությամբ են մոտենում հարցին: Ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, ապա վստահ կարելի է […]

Նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գործի քննությունը, նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է ադրբեջանական АПА-ն։ Ըստ գործակալության` 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Արսեն Բաղդասարյանը հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:

Միջպետական սկանդալ չի եղել. ինչու է Գալուստ Սահակյանը հանդիպել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ միջպետական որևէ սկանդալի հարց չկա հայ-վրացական հարաբերությունների հետ կապվաց: «Օսեթիայի Ազգային ժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ապրիլի 24-ի հետ կապված: Դա տևել է 5 րոպե. ցավակցել ու գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

Հրաժարականից

 «Հերթական նիստն է, կա օրակարգ, այդ օրակարգի հարցերով մինչև այդ քննարկվել են, կարծիքները հավաքվել են, ապա քննարկում է լինելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենալու  ԵՏՄ խորհրդի նիստին: Դիտարկմանը, թե արդեն խոսվում է կառավարության հրաժարականի հնարավորության մասին, քանի որ ըստ որոշ կանխատեսումների՝ կառավարությունը […]

Ինչո՞ւ է կաթի մթերման գինը նվազել, իսկ վաճառքինը նույնը մնացել/վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսին  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը անդրադարձավ կաթի գներին, քանի որ կաթի մթերման գինը նվազել է, բայց վաճառքի արժեքը նույնն է: Նա նշեց, որ այս խնդիրը մեզ համար նորություն չէ, քանի որ դրան մենք հանդիպում ենք ամեն տարի: Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ ամռանը հիմնականում գյուղացին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի