21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը տեսանելի է Եվրոպայի կրթական քարտեզի վրա

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցեց Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերիխթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը: Ծրագրինմասնակցում են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների,եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաև կրթության նախարարությունների ներկայացուցիչները:

Ծրագրի եռամյա գործունեության հիմնական նպատակը բուհական ինքնավարության ապահովման առկամեխանիզմների վերլուծությունը, քարտեզագրումն ու ազգային նախարարություններին առաջարկություններիներկայացումն է:

Նախարար Աշոտյանը ելույթի իր խոսքում ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվողբարեփոխումները, դրանց արդյունքները, Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարականգագաթաժողովի շրջանակում ընդունած Երևանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարությանվերաբերյալ: «Բուհական ինքնավարությունը չի նշանակում բուհական անկախություն:

Միգուցե անկախությունըպետական մարմիններից ավելանում է, սակայն զուգահեռաբար ավելանում է կախվածությունը մյուս շահառուներից՝ուսանողներ, ծնողներ, քաղաքացիական հասարակություն և այլն: Այլ կերպ ասած միակենտրոն կախվածությանը պետքէ գա փոխարինելու բազմակենտրոն կախվածությունը»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով,-«Բուհերիինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուսշահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթինկապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ