22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուշադրություն. վարորդները կարող են բողոքարկել

Փաստաբան Վահե Աստվածատրյանը 2012թ.-ի հունիսի 13-ին փոստային առաքման ծառայության միջոցով ստացել է Ճանապարհային ոստիկանության որոշումը վարչական տույժ նշանակելու մասին։ Նա տուգանվել է սահմանված 40 կմ/ժ արագությունը գերազանցելու համար: Տուգանքն արձանագրվել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այստեղ ճանապարհային նշանը փակվել է ծառերի պատճառով, գրում է iravaban.net-ը:

Դատարանն իր եզրահանգումներում նշել է, որ համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետի` նշանները տեղակայվում են այնպեu, որպեuզի դրանք չխանգարեն երթևեկող տրանսպորտային միջոցներին, ճամփեզրերին կամ մայթերին տեղակայված նշանները` հետիոտների երթևեկությանը, տեuանելի լինեն երթևեկության մաuնակիցների համար (oրվա լուսավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտող (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուuավորության uյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին։ Նշանները տեղակայվում են ճանապարհի երթևեկության ուղղությամբ:

Դրանք կարող են տեղակայվել կամ կրկնվել բաժանարար գոտում (առկայության դեպքում) կամ ճանապարհի հակառակ կողմում, եթե ճանապարհային պայմանները թելադրում են, որ այդ նշանները ժամանակին նկատվեն այն վարորդների կողմից, որոնց համար դրանք նախատեսված են։ Նույն որոշման հավելված 2-ի 30-րդ կետի համաձայն` … Նշանի տեսանելիության հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մ։

Գործում առկա` Ռուբինյանց փողոցի տվյալ հատվածի լուսանկարի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի գրության հետազոտման արդյունքում դատարանը գտնել է, որ հիմնավոր է հայցվորի փաստարկն առ այն, որ Ռուբինյանց փողոցի վրա արագությունը սահմանափակած է, իսկ «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանը իրականում տեսանելի չի եղել հայցվորին ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ