22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ կտա ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին

Սեպտեմբերի 15-ին, Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Ինչ փոփոխություններ կլինի Հայաստանի արտաքին դիվանագիտության մեջ, անվտանգության առումով արդյոք ավելին ապահով կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախաագհության ստանձնումը: Հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ:

Պարոն Մանասյան, ի՞նչ կտա ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին:

Դա շատ շահագործման ենթական պաշտոն չէ: Սովորաբար նախորդ բոլոր փորձերը՝ Հայաստանին այդպիսի պաշտոններ ձեռք բերելու, ցույց է տալիս, որ այդ կառույցի օգտին է դրա արդյունավետությունը բարձրացնելու օգտին է աշխատելու հայկական դիվանագիտությունը:

Ի՞նչ կասեք Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունների մասին, որտեղ նախագահ Ս. Սարգսյանը նշեց, որ պատեհաժամ է հավաքական օդային ուժերի ստեղծումը:

Ժամանակին արված առաջարկություն է, որովհետև դա զսպող գործոն կդառնա  սահմանային լարվածությունների մեղմացման համար:

Ի՞նչ եք կարծում պարոն Մանասյան, ՀԱՊԿ-ը կկատարի իր պարտավորվածությունները պատերազմի վերսկսման դեպքում:

Դա կախված է այն բանից թե պատմական կոնկրետ իրադրությունը ինչպիսին կլինի: Իմ տպավորությամբ, իմ կանխատեսումով դա կմնա այնպիսին ինչպիսին հիմա է, որովհետև մեծ տեղաշարժեր տարածաշրջանում տեսանելի չեն, այսինքն ՀԱՊԿ-ը՝ ի դեմս Ռուսաստանի, կանգնած կլինի մեր կողքին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ