02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ուսանողական կազմակերպության անդամների հետ

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ անդամների հանդիպում «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (European Democrat Students, EDS) կազմակերպության անդամների հետ։ Նշենք, որ European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական  կառույց է: Այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է եվրոպական 31 երկրի ավելի քան […]

Երևանյան կոմյունիկեն ամրագրեց կրթություն առանց խտրականության գաղափարը

Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ավարտից հետո նիստին ներկա նախարարներն ու Եվրոպականբարձրագույն կրթական տարածքի պատասխանտու  մի քանի պաշտոնյաներ հանդես են եկել  համատեղմամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են համաժողովի արդյունքները: Բոլոր բանախոսներըշնորհակալություն են հայտնել Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած Հայաստանին՝ արդյունավետ ևկազմակերպված աշխատանքի, ինչպես նաև ջերմ հյուրընկալության համար: Լատվիայի կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն ընդգծել է, որ  Բոլոնիայի  գործընթացըապացուցել է  իր մրցունակությունն ու կարևորությունը Եվրոպայի կրթության համակարգի համար. «Երևանյան կոմյունիկեն մի շարք կարևոր խնդիրներ է վերհանել և  մեզ հասցրել է մի շատ կարևորհանգրվանի, որ մենք կարող ենք ունենալ արդյունվետ համագործակցություն բարձրագույն կրթությանխնդիրենրի լուծման հարցում»,- շեշտել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ելույթումհնչեցված խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ տեսակի կրթության կարիք ունենք մենք, ապա պետք է իմանանք, թե ինչ տեսակի  հասարակություն  ենք ուզում ունենալ»: Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը ևս շնորհակալություն հայտնելովՀայաստանին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար, նշել է. «Այս օրերին կարևորառաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների մասին, որոնք ապացուցեցին մի պարզճշմարտություն, որ  բարձրագույն կրթությունը նպատակ ունի ոչ միայն բարելավել զբաղվածությունը, այլևապահովել ժողովրդավարություն»:  Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծել է, որ այս օրերինԵվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. «Այդ խնդիրների լուծման լավագույն ուղիններդրումներն են կրթության ոլորտում: Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող ենիրար հետ համագործակցել եվրոպական պետությունները: Ես շատ փոքր պետությունից եմ, որիբնակչությունը սահմանափակ է, հենց այդ պատճառով էլ  մեր երկրում շատ ենք կարևորումհամագործակցությունը Բոլոնիյաի 47 երկրենրի միջև, երբ փոքր, միջին ու մեծ երկրները կարող ենհավասար հնարավորություններ ունենալ կրթության  խնդիրների լուծման և որոշումների կայացմանհարցում»,-նշել է նա: Եվրոպայի ուսանողներ միության նախագահ Ելիզաբեթ Կերկինն էլ ընդգծել է, որ  երևանյանգագաթաժողովում շատ կարևոր քննարկումներ  են եղել ուսանողների սոցիալական  իրավունքների ևաշխատանքային ներառականության վերաբերյալ, որը թույլ է տալիս հուսալ, որ ԵԿԲՏ տարածքումուսանողների խնդիրների լուծումներն անիրատեսական չեն: Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար  Թիերի Մանդոն շնորհակալություն էհայտնել Հայաստանին՝ Բոլոնիայի քարտուղարությունը արժանապատվորեն Ֆրանսիային  փոխանցելուհամար: Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ երևանյան նախարարականգագաթաժողովը կայացել է ոչ  միայն որպես կազմակերպված միջոցոռում, այլ նախ և առաջբովանդակութուն. «Երևանյան գագաթաժողովը  փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթականտարածքի անբաժանելի մաս է և Բոլոնիայի գործընթացը պատկանում է  բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը և փորձում են այդ արժեքները ներդնել և վերարտադրելբարձրագույն կրթական հաստատություններում»,-նշել է Ա. Աշոտյանը: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելովլրագրողի՝ երևանյան կոմյունիկեում ամրագրված կոնֆլիկտային տարածքների ուսանողներիշարժունության  իրավունքի վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք կարող ենք ասել, որ երևանյանկոմյունիկեում ամրագրվել է, որ Եվրոպական  կրթական տարածքը պետք է լինի մաքսիմալ ներառականտարբեր կրթական կարիքներ ունեցող, քաղաքական  ու աշխարհագրական իրավիճակներում գտնվողմարդկանց համար: Հիմնական սկզբունքը եղել է կրթություն առանց խտրականության գաղափարիամրագրումը: Սա նշանակում է, որ Եվրոպայի  կրթության նախարարներն իրենց համաձայնությունն ենտալիս, որ Բոլոնիայի շարժունության ծրագրերում  պետք է հնարավորություն ունենան ներգրավվել նաև կոնֆլիկտային տաածքների ուսանողներն ու դասախասները»: Ա. Աշոտյանը նաև հատուկ շնորհակալութուն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Բոլոնիայի գործընթացի4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարականգագաթաժողովն ակտիվ լուսաբանելու համար:

Ինչու են Արթուր Հարությունյանին «պալաչ» մականունը տվել

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը խոստանում է, որ ընտրվելու դեպքում շատ փոփոխություններ են լինելու քաղաքում: Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ եթե ցանկանար ուղղակի ավելի շատ գումար աշխատել,  երկրից դուրս կբացեր իր բիզնեսները, բայց բացել է Աբովյանում, որովհետև առաջին հերթին բնակչին գործ է տալիս: «Մարդկանց մեջ պետք է կյանք ու հոգի մտնի, իսկ երբ […]

Պարզաբանում, թե ինչու Ճշմարիտյանն ԱԺ-ում չէր

Ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված հարցադրումների և դժգոհությունների` թե ինչո՞ւ նախարարները չեն մասնակցում ԱԺ խորհրդարանական լսումներին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կարեպի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի մասնակցել  մայիսի 15-ին Ազգային Ժողովում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղի ունեցած Խորհրդարանական լսումներին, քանի որ նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 13-15-ը […]

Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո […]

ՀԷՑ-ի հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է «INTER RAO Credit B.V» ընկերությունից վերցնել ՀԷՑ-ի վերահսկիչ փաթեթը

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը և ցերեկային և գիշերային ժամերի համար բարձրացնել 17 դրամով: Սակայն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ սակագնի բարձրացման հայտը ՀԾԿՀ համար հիմնավոր չէ, որից հետո մամուլում սկսվեցին լուրեր շրջանառվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6 դրամով կամ 15%-ով: Պաշտոնական […]

ճիշտ կլինի Գյումրին էլ դիտարկել որպես որոշակի մայրաքաղաքային ֆունկցիաներ ունեցող քաղաք

Այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցի սրահներից մեկում հրավիրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Նիստին հրավիրված էին մասնակցելու ԱԺ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորները, Գյումրիի քաղաքապետը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչը, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը բացելով, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, նշելով, որ ներկա քննարկումը […]

«Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել

Մայիսի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աբովյանի Հատիսի փողոցում գործող սուպերմարկետի դիմացի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Գիշերը, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղոդում է ստացվել, որ նույն վթարի հետևանքով ստացված վնասվածքներով բուժօգնության է դիմել նաև «Տոյոտա»-ի 24-ամյա ուղևորը:Կատարվում է քննություն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի