28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սիրիական ճգնաժամի հիմքերը ԱՄՆ-ի` Իրաք ներխուժման ժամանակ են դրվել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ սիրիական ճգնաժամի պատճառը ոչ թե երկրի ներսում է, այլ դրանից դուրս` այն սկսվել է, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, գրում է  LifeNews-ը: Նա նշել է, որ Սիրիայում կատեգորիկ դեմ էին այդ ագրեսիային:Եւ լինելով Իրաքի հարեւանները` սիրիացիները իրենց վրա զգացին այդ ամենի հետեւանքները: Նա նշել է, որ ամեն ինչի մեղավորն […]

Ինչպես է փոփոխվող Սահմանադրությունը կարգավորելու եկեղեցի-պետություն փոխհարաբերությունը

Խորհրդարանը շարունակում  է սահամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները: Այսօր նիստին գրանցվել է 116 պատգամավոր: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց, թե հնարավոր է Սահմանադրության գլուխներն առանձին-առանձին դրվի քվեարկության, նաեւ` հնարավո՞ր է փոփոխվող Սահամանադրության մեջ պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվի ոչ թե համաձայանգրով, այլ օրենքով: «Հանրաքվեի դնել առանձին գլուխներ  չի կարելի, չի […]

Ուշադրություն. վարորդները կարող են բողոքարկել

Փաստաբան Վահե Աստվածատրյանը 2012թ.-ի հունիսի 13-ին փոստային առաքման ծառայության միջոցով ստացել է Ճանապարհային ոստիկանության որոշումը վարչական տույժ նշանակելու մասին։ Նա տուգանվել է սահմանված 40 կմ/ժ արագությունը գերազանցելու համար: Տուգանքն արձանագրվել է Երևանի Ռուբինյանց փողոցում, այստեղ ճանապարհային նշանը փակվել է ծառերի պատճառով, գրում է iravaban.net-ը: Դատարանն իր եզրահանգումներում նշել է, որ համաձայն ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի […]

Լեւոն Հայրապետյանն ազատվել է տնային կալանքից

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը, ով մեղադրվում Է «Բաշնեւֆտ»-ի բաժնետոմսերի հափշտակման մեջ, ազատվել է տնային կալանքից, հայտնում է ТАСС գործակալությունը: Ինչպես հայտնի է դարձել, քննիչի որոշմամբ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ: Նման որոշում է կայացվել, քանի որ այսօր լրացել է կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը: Հիշեցնենք, որ […]

Հայաստանը տեսանելի է Եվրոպայի կրթական քարտեզի վրա

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցեց Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերիխթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը: Ծրագրինմասնակցում են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների,եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաև կրթության նախարարությունների ներկայացուցիչները: Ծրագրի եռամյա գործունեության հիմնական նպատակը բուհական ինքնավարության ապահովման առկամեխանիզմների […]

Հացի խնդիրը քիչ էր, հիմա էլ ջրի խնդիրը … մասսայական թունավորում

Թալինում վախենում են ծորակից ջուր խմել, թունավորման վախը բնակիչների մոտ խուճապ է առաջացրել: «Մենք արդեն վախենում ենք ջրից օգտվել: Բոլորին զգուշացված է, որ ջուրը եռացնեն և նոր խմեն, հակառակ դեպքում կթուանվորվենք,-պատմեց Henaran.am-ի խմբագրություն ահազանգող բնակիչը` չցանկանալով հրապարակավ ներկայանալ,-էս ինչ է կատարվում, էս  ինչ օրի ենք մենք: Եթե խնդիր կա, թող սարքեն: Հացի խնդիրը քիչ էր, հիմա էլ […]

Պոլիեթիլենային քաոսը Հայաստանում

Պոլիեթիլենային աղբն ուղեկցում է մեզ ամեն քայլափոխի և Հայաստանում այն վերածվել է մի չարիքի, որից թվում է արդեն հնարավոր չէ ազատվել։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել բնության մեջ գրեթե չքայքայվող այս նյութից, երբ պետական մարմիններն ըստ էության ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Այս խնդրով մտահոգ մարդկանց հրավիրում ենք սեպտեմբերի 16-ին ժամը 19։00 մասնակցել Համահայկական […]

Դոլարը շարունակում է նվազել

Սեպտեմբերի 16-ին, հայաստանյան բանկերում դոլարը գնվում է միջինը՝ 480.4, և վաճառվում՝ 484,2: Հիշեցնենք, որ երեկ 1 դոլարը գնվում էր  481.50 նվազագույն,   483.50,  առավելագույն փոխարժեքով, վաճառվում  484.50 նվազագույն և 486.50 առավելագույն փոխարժեքներով: Դոլարի նվազմանը հակառակ ռուսական ռուբլին աճ է գրանցել: Այն բանկերի կողմից գնվում է 7 ՀՀ դրամ  նվազագույն  և  7.18 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.32 […]

Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացնում են

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հանձնառություն է ստանձնել սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի […]

Ո՞վ է մսխել պետության միջոցները.Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ Իրան-Հայաստան գազատարն անցնում է անմիջական Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների հարեւանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն: Ավելին՝ դեռեւս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի