Հրաշք. բժիշկները փրկել են երեխային, ում գլուխը պոկվել էր ավտովթարի արդյունքում /ֆոտո/
Ավստրալացի բժիշկներին հաջողվել է փրկել մեկուկես տարեկան Ջեքսոն Թեյլորի կյանքը, ում գլուխը պոկվել էր մարմնից ավտովթարի արդյունքում, գրում է NTV.ru-ն:
Սեպտեմբերի 15-ին ավստրալուհի Ռալիա Ջեքսոնը ղեկին էր։ Նրա մեքենայի հետևի նստատեղում նստած էին նրա երկու մանկահասակ երեխաները՝ 9-ամյա Շեյնն ու 1-ամյա Ջեքսոնը։ Շրջվելով երեխաների կողմը, նա ժպտաց, իսկ մեկ վայրկյան անց, նրա մեքենային մեծ արագությամբ հարվածեց մեկ այլ մեքենա, որի ղեկին 18-ամյա մի աղջիկ էր։
Մայրն ու ավագ երեխան անվնաս մնացին, իսկ փոքրիկ Ջեքսոնը գլուխը փաստացի պոկվել էր մարմնից:
«Երբ ես դուրս հանեցի նրան մեքենայից, զգացի, որ նար վիզը կոտրված է», – լացելով հիշում է Ռալիան։ Երեխան գրեթե գլխատվել էր ու միայն մաշկն ու ջլերն էին նրա գլուխը պահում, բայց բարեբախտաբար նրան հասցրեցին ողջ հիվանդանոց տեղափոխել։
Հիվանդանոցում զննումը ցույց տվեց, որ երեխայի գլուխը կտրվել է ողնաշարից, ինչի պարագայում մահն անխուսափելի է: Սակայն փոքրիկը հայտնվել էր վիրաբույժ Ջեֆ Ասկինի ձեռքերում, ում անվանում են նյարդավիրաբուժության հայր:
Վիրաբույժ Ջեֆ Ասկինը դեռ երբեք չէր առնչվել նման ծանր դեպքի հետ. «Երեխաները սովորաբար ողջ չեն մնում նման վնասվածքների դեպքում։ Հաճախ, նրանք պարզապես չեն կարողանում շնչել», – ասում է նա։ Սակայն 6 ժամ տևած վիրահատությունից հետո բժշկին հաջողվեց նորից միացնել իրար պարանոցի ողերը՝ մետաղալարի ու տղայի կողոսկրի կտորի միջոցով։
Հետագա 8 շաբաթների ընթացքում, փոքրիկ Ջեքսոնը ստիպված էր այսպիսի մետաղյա կոնստրուկցիա կրել, որը թույլ տվեց նրա ողերին հնարավորինս արագ կպնել։ Ու չնայած դրան, փոքրիկը ժպտերես էր ու վազվզում էր հիվանդանոցում՝ ուրախացնելով անձնակազմին։
Այժմ նա իրեն շատ լավ է զգում, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
«Չեմ կարողանում լիարժեք հայտնել երախտագիտությունս, դա պարզապես հրաշք էր», – երջանկությունից լացելով պատմում է երջանիկ մայրիկը։