15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցի անվանակոչությանը ներկա է եղել նաև առաջին տիկինը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ կկրի Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև լեգենդար հետախույզի կինը՝ Գոհար Վարդանյանը, ով իր շնորհակալությունը փոխանցելով նախաձեռնողներին ու այն իրագործողներին, կրթօջախում սովորող աշակերտներին խորհուրդ է տվել լինել աշխատասեր, պատասխանատու, նվիրված ու հայրենասեր: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն իր հերթին նկատել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել Գևորգ Վարդանյանի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես մատաղ սերնդի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Մենք հպարտանալու մեծ առիթ ունենք, որովհետև Սովետական Միությունում հայազգի լեգենդար հետախույզն առաջիններից մեկն է եղել, որը պարգևատրվել է Սովետական Միության հերոսի կոչումով: Իրավամբ մեզ համար այսօր տոն է, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հարգելով Գևորգ Վարդանյանի գործընկերների, մերձավորների, հարազատների, ինչպես նաև համար 192 հիմնական դպրոցի մանկավարժական ու ծնողական համայնքի խնդրանք-առաջարկը, կայացրեց այս որոշումն ու դպրոցի անվանակոչման հարցն ընդգրկվեց Երևանի ավագանու նիստի օրակարգում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկաներին ողջունել են իրենց ելույթներով: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և լեգենդար հայ հետախույզի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ միասին դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է նաև կրթօջախում բացված Գևորգ Վարդանյանի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ