Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը`գրադարանավարի օրվա առթիվ

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ։ Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ յուրօրինակ սիրով է վերաբերվել գրին և գրականությանը, իսկ գրագետ, կարդացած մարդն առանձնակի հարգանք է վայելել հասարակության շրջանում: Բոլոր ժամանակներում գիրքն է եղել իմացության հիմնական աղբյուրը, մտքերի այն շտեմարանը, որն անփոխարինելի է մնում անգամ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։ Նաև այս համատեքստում է հատկապես կարևորվում հասարակության կրթական, գիտական և մշակութային զարգացման ասպարեզում, ինչպես նաև ժամանակակից քաղաքացու դաստիարակության և համակողմանի զարգացման գործում ձեր կատարած ներդրումը։ Վստահ եմ, որ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի գիտակ ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կատարած կարևոր առաքելությամբ միշտ արթուն կպահեք սերը դեպի գիրքը։
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական ձեր տոնը, սեր, քաջառողջություն և համերաշխություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։