22 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դավիթի վրայից արյան հոտ էի զգում. մատուցողուհու դաժան սպանությունից. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, […]

Որոշել է բարձրացնել ջրի սակագինը. Առավոտ

«Ջրցանի ծախսն է՞լ կներառեն սակագնի մեջ»,-գրում է «Առավոտ» թերթն ու շարունակում. «Առավոտի ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց իր ունեցած «հավաստի» տեղեկատվությունը. «Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ նախատեսվածից ավելի ջուր է ծախսվել, ՀՀ կառավարությունը որոշել է 16%-ով բարձրացնել ջրի սակագինը»:  

Երկրի նախագահին չեն ասում՝ այսպես կլինի, այնպես կլինի. ոստիկանապետը` երիտասարդներին

Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակվում է: Ցուցարարների մոտ ուրախ տրամադրությունը ևս շարունակվում է: Վաղ առավոտյան այստեղ ժամանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա մոտեցավ և զրուցեց ցուցարարների հետ: Երբ նրան մոտեցավ Վաղինակ Շուշանյանը, ում ձայնը կտրված էր, ոստիկանապետը կատակեց. «Ինձնից լավը չլինեք, թող մի քիչ էլ ձեր ձայնը կտրվի»: Նա հորդորեց մաքուր պահել տարածքը: Ապա նա մոտեցավ ու […]

Հիմնադիր խորհրդարանը վարկաբեկում է ՀԱԿ-ին. Իրավունք

Ինչպես հայտնի է, ցուցարարների ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրել էր, որ բաժանվել են թռուցիկներ ՀԱԿ-ի անունից՝ սադրիչ կոչերով, սակայն ՀԱԿ-ը հայտնել է, որ դրա հետ կապ չունի: ՀԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀԱԿ-ում, ինչքան էլ տարօրինակ է, սրա տարածումը համարում են ոչ թե «հանցավոր ռեժիմի», այլ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գործը, որը նպատակ ունի […]

ՀԷՑ-ից բեթար. Հայկական ժամանակ

Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:  Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև […]

Կտրել Բիբինի Բիբինը … /ֆոտոշարք/

Մեկ տարեկան Արփին մայրիկի հետ եկել էր Բաղրամյան պողոտա: Փոքրիկը զարմացած աչքերով էր նայում շուրջբոլորը:«Թող հիմիկվանից պայքարել սովորի»,-ասաց Արփիի մայրիկը` ընդդիմադիր քաղաքացի Անի Կաղինյանը:Անին անգամ հղի վիճակում պայքարել է մարդկանց իրավունքների պաշտպանության համար:Այդ պատճառով էլ չի տարակուսում` Արփին պատրաստ է պայքարի: Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայի անցուդարձը` ֆոտոշարքում:  

Բիբինը հեռացել է Հայաստանից. Հայկական ժամանակ

ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխ. տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երևանում չէ, և […]

Սադրանք գարեջրի միջոցով. թեժ իրավիճակ Բաղրամյան պողոտայում/վիդեո/

Երեկ, երեկոյան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում սայլակով երկու արկղ գարեջուր և մեկ արկղ ջուր տեղափոխող երիտասարդը ցուցարարների մեջ կասկած առաջացրեց:Ցուցարարների հարցին,թե ուր է տանում գարեջուրը և ով է պատվիրել, երիտասարդը ով ներկայացավ, որպես առաքող ծառայության բանվոր պատասխանեց, որ պատվիրել են ու ինքը հիմա չի կարող ասել այն հաստատության անունը, ուր գնում է: Ցուցարարները կարծեցին, որ սա […]

Մեր ընթերցողին

Ուժեղ փոթորիկի պատճառով վնասվել է Henaran.am-ին սպասարկող ինտերնետային մալուխները, ինչի հետեւանքով խափանվեց մեր աշխատանքը: Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը` հուսալով, որ մեր տեխնիկական անձնակազմի ջանքերը` կանխելու նման իրավիճակները կհաջողվեն: Մենք շարունակում ենք աշխատել Ձեզ համար: 

Թոմ Հենկսի որդին վերջ է թվել թմրանյութերին /ֆոտո/

Չեք Հենկս Հայտնի դերասան Թոմ Հենկսի որդին վերջրես խոստովանեց, որ արդեն 8 տարի է` թմրանյութեր է օգտագործում, սակայն այժմ ճիշտ ուղու վրա է: «Ես պայքարում եմ թմրադեղերից կախվածության դեմ 16 տարեկանից եւ վերջապես 24 տարեկանում որոշեցի օգնության դիմել: Եւ ահա 50 օր է` ես ազատ եմ թմրանյութերից եւ անսահման երջանիկ: Ես շնորհակալ եմ ընտանիքիս, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի