08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դարձյալ Սուրիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով։

Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով։ Այլ կերպ ասած Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ամ։ Կամ որ նույնն Է, Սյունիքում հացի թանկացման տեմպը 17 տոկոսով գերազանցում Է երկրի միջին ցուցանիշը։

Սա ուշագրավ է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին և այս տարվա հունվարին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկան) խորհրդակցություններ Էր անցկացրել մարզի հացարտադրոդների հետ և ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրությունների, «որոշում Էր կայացվել» հացի գինը նվազեցնել 40 դրամով։ Այս «որոշումը, լայնորեն լուսաբանվում Էր այդ օրերին։

Սակայն արդեն այս տարվա փետրվարին նշված խորհրդակցություններից հետո, ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկանք այն մասին, որ ՀՀ-ում ամենաթանկ հացը հենց Սյունիքում է։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը արծարծվել է, սակայն մարզպետը չի պատասխանել հարցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ