01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչ կտա Սերժ Սարգսյանը «Դաշնակցությանը». Ժամանակ

«ՀՅԴ-ն մտադիր է հնարավորինս թանկ վաճառել Սահմանադրության նախագծին իր կողմ լինելը՝ ցանկանալով ապագա կոալիցիայում ստանալ ավելի մեծ ներկայություն։ ՀՅԴ-ն հասկանում է, որ եթե անգամ հունվարին իրենք ինչ-որ համաձայնություն ստորագրեն ՀՀԿ-ի հետ և իշխանությունում պաշտոններ ստանձնեն, ապա այդ պայմանավորվածությունը շատ կարճ կյանք է ունենալու, քանի որ առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որից հետո նոր պայմանավորվածությունների անհրաժեշտություն […]

Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան, Դավիթ Հարությունյան. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, մինչև այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան և Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես […]

Ծառուկյանը սիրուն բան չի անում. Ժողովուրդ

«Վերջին մեկ ամսում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչով է նա զբաղված այս ընթացքում. կառավարում է իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեությունը՝ խաղող է մթերում, խաղողագործների հետ է բանակցում, այլ կերպ ասած` զբաղված է ձեռնարկատիրությամբ: Իհարկե, ՀՀ Սահմանադրությունից անտեղյակ մարդը կարող է հարցնել՝ իսկ ինչ վատ բան կա, […]

«Գողական աշխարհի սվիտան» հավաքվել է Հայաստանում. Հրապարակ

«Հոկտեմբերի 3-ին մենք լուր էինք տպագրել, որտեղ գրել էինք, որ գողական աշխարհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ են Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։ Այդ լուրը հաջորդ օրը ոստիկանությունը հերքել էր և անգամ հերքման տեքստը տեղադրել իր կայքում՝ բարոյախրատական դաս տալով մեզ, թե՝ ճշտեք, հետո գրեք։ Ոստիկանության հերքումը մեզ ստիպեց այդ «այցի» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ճշտել։ Մեզ […]

Թուրք ոստիկանները սպանել են 14-ամյա աղջնակին

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրի վարչական շրջանում, որտեղ արդեն 3 օր է պարետային ժամ է հայտարարված, ոստիկանության հատուկ ջոկատայինների բացած կրակից զոհվել է Հելին Շեն անունով 14-ամյա մի աղջիկ, գրում է Ermenihaber.am-ը: Շենը սպանվել է իրենց տան այգում` գլխին և մարմնին հասցված բազմաթիվ հրազենային վնասվածքներից: Աղջկա դին ուղարկվել է դատաբժշկական համապատասխան փորձաքննությունների: Աղբյուրը հաղորդում է նաև, որ […]

ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարեւորել է   Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր գնահատում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ […]

Թուրքիայի տեսչական խումբը հայկական զորամասում է

2015թ. հոկտեմբերի 11-ից 14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և […]

Ի՞նչ կոշիկ է նորաձև այս աշնանը /ֆոտոշարք/

Համաշխարհային նորաձևության տները 2015 թվականի աշնան հավաքածու տենդեցները սահմանելիս առաջնահերթություն են տվել կոպիտ կրունկներով, բարձր պլատֆորմներով կոշիկներին, իսկ նեղ կրունկն առավելապես պահպանել են այսպես կոչված «կոշիկ-նավակ»-ների համար: Կոշիկներն այս սեզոնին կրում են ռոք և միլիթրի էլեմենտներ, այլ կերպ ասած, կրկին նորաձև են հին ու բարի 1960-ականները: Միայն տարբերությունն այն է, որ 60-ականների ոճի կոշիկները ունեին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված