19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հովհաննես Մարգարյանը սպասում է պաշտոնական հրավերքի

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասում է` ընտրացուցակների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել ոստիկանությունից : Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը՝ արձագանքելով իրեն, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ոստիկանության հրապարակային հրավերի մասին մեր հարցին: Հովհաննես Մարգարյանն ասում է` տեղյակ չէ հրավերքի մասին, սակայն եթե նման առաջարկ կա, պատրաստ է մասնակցել:

Հիշեցնենք, ոստիկանությունը առաջարկել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ, այս նպատակով պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հրավիրել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ