23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Իսլամական պետությունը» իր վրա է վերցրել ռուսական ինքնաթիռի կործանումը

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման եգիպտական ստորաբաժանումն իր վրա է վերցրել Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։ Ինչպես հայտնում է lenta․ru-ն, այդ մասին սոցկայքերում համապատասխան գրառում է տարածել խմբավորումը։ «Խալիֆաթի զինվորները հաջողությամբ գրոհել են ռուսական ինքնաթիռը Սինայում»,- գրված է հայտարարության մեջ։ Ռուսական A321 օդանավը աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում, որտեղ Եգիպտոսի կառավարությունը պայքարում է ԻՊ-ի եգիպտական […]

Իմացաք՝ ինչ եղավ

Օգտատեր Արմեն Հարեյանն անդրադարձել է Հելոուինի տոնին. «Ճշմարտությունը պետք է իմանալ, որպեսզի ապագայում և մենք և մեր երեխաներն ապահով լինեն: 1. Ռումինիայում ‪‎Halloween‬-ի քեֆի ժամանակ 27 մարդ է վառվել, 180-ը վիրավորվել (http://fxn.ws/1PYYr0J): 2. Դուբլինում Halloween-ի զվարճանքի ժամանակ 700 անգամ հրշեջներ են կանչվել քաղաքի տարբեր մասերից (http://bit.ly/1M9o5xk): 3. ԱՄՆ-ում 10 տարեկան երեխան և երկու երիտասարդներ սպանվել […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացանք  Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը […]

«Թեժ գիծը» հասանելի կլինի նաև հանգստյան օրերին

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով: «Թեժ գիծ»-ը գործում է նաև հանգստյան` շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10.00-18.00:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական […]

Հայկական եռագույնը՝ Չիլիի դրոշի եւ ծովակալի զինանշանի կողքին․ Հերնան Կույումջյան-Բերգամալի․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Նավախուց հիշեցնող այս աշխատասենյակը մի քանի ժամում հարյուր տարվա պատմության վկա դարձավ։ Խաղաղ օվկիանոսի մուգ կապույտ ջրերի ցոլքը պատուհանին՝ Չիլիի ռազմածովային ուժերում 44 տարի ծառայած Հերնան Կույումջյան-Բերգամալին, որը հպարտանում է իր հայկական արմատներով եւ անսահման սիրում իր հայրենիքը, վերհիշում է իր ընտանիքի պատմությունը, գրում է 100LIVES.COM-ը։ Պաշտոնաթող փոխծովակալ Հերնան Կույումջյանն անկեղծ, վճռական ու հյուրընկալ մարդ է, […]

Տղամարդը պատահաբար հանդիպել է իր կրկնօրինակին ինքնաթիռում

Համացանցում հայտնված երկու տղամարդկանց լուսանկարը, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են իրար, դարձել է համացանցի հիթը։ Տղամարդիկ հանդիպել են ինքնաթիռում, երջանիկ պատահականությամբ, նրանք նստած են եղել կողք-կողքի ու նկատել են, որ այնքան նման են իրար, ասես երկվորյակներ լինեն։ Օգտատերերը մեկնաբանություններով հեղեղել են լուսանկարը։

Կործանված ինքնաթիռում բոլորը ՌԴ քաղաքացիներ էին․ զոհերի ինքնությունը պարզ է

Կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Ներկայումս փրկարարները աշխատում են դեպքի վայրում։ Ինչպես նշել է ՏԱՍՍ գործակալությունը, ինքնաթիռի ուղեւորների թվում էին ռուսական Պսկով քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը և նրա կինը: Փրկարարներն ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մոտ 100 մարդու դիակներ: Ավելի վաղ մի շարք զլմ-ներ հայտնել էին, որ փլատակների տակից լսվում են մարդկային ձայներ: […]

Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի