22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դեկտեմբերի 6-ին ընդառաջ` ԱԺ արտահերթ նիստ

Վաղն Ազգային ժողովը հրավիրելու է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկման կդրվի նախորդ հերթական նիստի օրակարգում գտնվող այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակի սղության պատճառով օրենսդիր մարմինը չհասցրեց քննարկել:

Սակայն նիստ հրավիրելու առաջնահերթությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ նիստին երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, ապա քվեարկության կդրվի նաև նախորդ նիստի ժամանակ ընդունված նույնականացման քարտերով հանրաքվեի քվեարկության մասնակցել թույլատրող օրինագիծը: Բանն այն է, որ հաջորդ հերթական նիստին քննարկվելու է բացառապես 2016 թվականի բյուջեի նախագիծը, իսկ, ահա, հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին 81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց նույնականացման քարտերի վերաբերյալ օրինագիծը, որով թույլատրվում է հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով:

Նկատենք, որ օրինագծի ընդդիմախոսների հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ-ում միայն նույնականացման քարտ ունեցող մոտ 182 հազար քաղաքացիների քվեարկությունը որևէ կերպ չի հսկվելու, ինչը, ըստ իրենց, հղի է ընտրակեղծիքներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ