11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձախ Հարութի կատարումը ինձ դուր չի եկել. աշուղը բացահայտեց /վիդեո/

«Սասնո բարբառը բոլորին գոհացնում է,  իմ երգերն էլ լացկան երգեր չեն, կարոտի երգեր են, բայց ռազմահայրենասիրական ոճի ու գեղեցիկ հնչողությամբ: Երիտասարդները սիրով և՛ լսում են, և՛  կատարում են իմ երգերը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշուղ Ռազմար Սասունցին:

«Երբ դուրս եմ գալիս փողոց ու զգում մարդկանց վերաբերմունքը իմ ու իմ երգերի նկատմամբ՝ ինձ վարձատրված եմ զգում»: Ռազմար Սասունցին ծնունդ է տվել մի շարք ոգեշունչ, հայրենասիրական երգերի: Այդ երգերի  պսակն է կազմում՝ «Անցնինք Սասուն, մտնինք Վան» երգը, որը գրվել է 1969 թվականին:

Այս երգը կատարվել է բազմաթիվ սիրված երգիչների կողմից, այդ թվում նաև` ռաբիս: Իրենց ոճին համահունչ երգը կատարել են Հարութ Փամբուկչյանն ու Արամ Ասատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ