03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկսակագնային հաշվիչների առեղծվածը

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե քաղաքացիներն իրեն դիմել են բողոքով, որ երկսակագնային հաշվիչներում շեղումներ են նկատում: Չիլինգարյանը վստահեցրեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ շեղումները մասսայական բնույթ  են կրում: Այդ հարցով նա դիմել է հանրային ծառայությունները […]

Դատապարտյալին ծանրոց ուղարկելը պատվերով կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև էլեկտրոնային միջոցով պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ: «Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու […]

«Հետևիցս գոռում են սրբապիղծ»

Հնդկական ապրանքների ցուցահանդես վաճառքին սնունդից, հագուստից, յուղերից զատ այցելուներին առաջարկվում է ձեռքին հինա նկարելու ծառայություն: Henaran.am-ի հետ զրույցում հինայի վարպետն անկեղծացավ` հայ տղաները, տեսնելով իր ձեռքին հինայով նախշազարդերը, մտածում են, որ այդ երևույթը հակաքրիստոնեական է: «Հետևիցս գոռում են սրբապիղծ»: Մանրամասները` տեսանյութում:

Նա հավատարիմ է մինչև վերջ

Գրասեղանը միշտ թափթփված էր, աշխատանքի էր գալիս բոլորիցս վաղ: Դանդաղ ու ծուլացող ժպիտով բարի օր էր մաղթում ու նստում համակարգչի դիմաց: Անգամ սխալները ժպիտով էին ընդունվում: Եթե հետաքրքիր  մտահղացում կամ բացառիկ նյութ էր ունենում, ոտքերը հատակին քստքստացնելով շտապում էր խմբագրի աշխատասենյակ: Նա մեր Արմենն էր, Henaran.am կայքի լրագրող՝ Արմենակ Դավթյանը: Թող որ անփույթ ու անպատասխանատու, գործողությունների […]

Ինչպես է Ասադը հասել Մոսկվա. Երեւանի տարբերակն էլ է քննարկվում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի երթուղին ակտիվ քննարկումների տեղիք է տվել թուրքական լրատվամիջոցներում, գրում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես «Hurriyet»  թերթի կայքը, ընդգծելով, որ այցի մասին Կրեմլը տեղեկություն է տարածել Ասադի վերադարձից հետո միայն, ներկայացրել է 3 հնարավոր տարբերակ, թե Սիրիայի նախագահը որ երկրների օդային տարածքներով կարող էր հասած լինել Ռուսաստան: Ստորև ներկայացնում ենք թուրքական […]

Հղիների հավաք. Քանյեի հերթական անակնկալը` Քիմի ծննդյան օրվա առթիվ /ֆոտո/

Նախօրեին Քիմ Քարդաշյանը նշում էր ծննդյան 35-ամյակը: 5 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ կնոջը նվիրելուց հետո նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է նրան եւս մեկ անակնկալ մատուցել: Այդ մասին գրել է Քիմը` Ֆեյսբուքի իր էջում: Նա նաեւ լուսանկարներ է տեղադրել: «Իմ ամուսինը երբեք չի դադարեցնում զարմացնել ինձ: Նա վարձել էր մի ամբողջ կինոթատրոն` ցուցադրելու նոր […]

Խուճապ է. Հրապարակ

«Նոր սեփականատեր՝ «Տաշիր գրուպի» հայտնվելով՝ ՀԷՑ-ում բուռն փոփոխություններ են սկսվել։ Իսկ որտեղ փոփոխություններ, այնտեղ նաև դժգոհություններ։ Հոկտեմբերի 17-ին չորս մասնաճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է ՀԷՑ-ի «Կենտրոն» մասնաճյուղը, որի տնօրեն է դարձել «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի որդին, որը տնօրինում էր ՀԷՑ-ի Արմավիրի, […]

Շքամուտքերը շարունակում են «շքեղանալ»

2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ  ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մուտքերի վերանորոգման հարցում համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, […]

Էրդողանը զանգահարել է Պուտինին` Ասադի հետ հանդիպման մանրամասներն իմանալու

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկվա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը զանգահարել է Պուտինին, վերջինիս` Ասադի հետ ունեցած հանդիպման մանրամասներն իմանալու համար, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը Պուտինին փոխանցել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ Հալեպի և շրջակայքի վրա իրականացվող հարձակումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի