07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արամ Մանուկյանն էլ է դեմ

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը շարունակում է դեմ լինել համայքների խոշորացման գործընթացին: Իր այս դիրքորոշումը նա մեկ անգամ ևս շեշտեց այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում:

«Դեմ լինելու իմ փաստարկը հետևյալն է՝ չի կարելի խոշորացման գնալ այն պարագայում, երբ Հայաստանում մարդ չի մնացել, երբ շատ գյուղերում առաջին դասարաններ չկան, երբ ֆինանսական միջոցներ չկան: Բացի այդ, կան համայնքներ, որոնք երկու-երեք հազար բնակչություն ունեն, մինչդեռ իշխանությունները ցանկանում են դրանք բերել-միացնել առանց այն էլ մեծ մեկ այլ համայնքի՝ Դիլիջանին»,- հայտարարեց պատգամավորը:

Պատգամավորն իշխանություններին հորդորեց զերծ մնալ համայնքների խոշորացման ծրագրից, սակայն նշեց, որ գաղափարը կարելի է փորձարկել միայն Սյունիքի մարզում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ