21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները 2 տարի կլինեն Հայաստանում

Նոյեմբերի 12-ին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը անցկացրեց  ԱՄՆ Խաղաղության կորպուսի 39 կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն   ԽԿ–ի երկուծ րագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։

Արարողությունը անցկացվեց Երևանի  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին  ավելի քան 200 հյուրեր, այդ թվում՝  նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, միջազգային և տեղականկազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նաև տոնում էր 12 շաբաթյա դասընթացի հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները սովորեցին հայերեն և ծանոթացան  հայ մշակույթին։

Կամավորների այս խումբը ներկայացնում է Միացյալ Նահանգների ժողովրդին. նրանք պատկանում են տարբեր էթնիկ և ռասսայական խմբերի, ունեն տարբեր կրոնական և սոցիալ-տնտեսական կարգավիճակ: Կամավորների տարիքը տարբեր է՝ 21-ից մինչև 76 տարեկան:

Միջոցառման  ժամանակ կամավորները կատարեցին հայերեն երգ և իրենց հայերեն ելույթների միջոցով հյուրերի հետ կիսեցին Հայաստանիցստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանիդպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել 139 երկրում։ 1992թ–ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 950 կամավորներ:

Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել  հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ  ճանաչել  ամերիկյան ժողովրդին և օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել   հյուրընկալող ժողովրդին։ Տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ