21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանների համազգեստները «նիսյա» են կարել. աշխատակիցներն իրենց փող են ուզում

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Կոնտինենտտեքս» ՓԲԸ Հայաստանի Ոստիկանության կարի արտադրամասի աշխատակիցները: Ճիշտ է գործարանը լուծարվել է, բայց աշխատակիցները մեկ տարվա աշխատավարձ և վերջնահաշվարկ չեն ստացել:

«Կարեցինք ոստիկանների համազգեստները` 1000-ներով: Ամեն օր մեզ ասում էին էսօր կտանք, վաղը կտանք, փափուկ բարձ էին դնում մեր գլխի տակ, բայց որևէ բան չարվեց: Հիմա էլ տնօրենի՝ Սամվել Բեկչյանի հետ որևէ կերպ կապ հաստատել չենք կարողանում: Հայաստանում չի, մեր փողերով իր կյանքն է վայելում»,-ասաց նախկին աշխատակիցներից Ռոզա Սիմոնյանը: Տիկինն ասաց, որ մոտ 150 աշխատակից աշխատավարձ չի ստացել, որ աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 30 միլիոն դրամ:

«Բոլորին դիմել ենք մեզ որևէ բան չեն ասում: Ոստիկանությունն ասում է, որ իրենցից ինչ կախված է եղել արել են, գումարները փոխանցել են Բեկչյանին, վերջինիս զոհերն ենք մենք դարձել»,-ասաց տիկին Ռոզան:

Ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացրեցին` ընկերությունը լուծարվել է, իրենք ընկերության հետ կապ չունեն, աշխատակիցներին օգնել չեն կարող:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ