02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչքանո՞վ է պահանջված ՀՀ-ՌԴ վարչապետների հանդիպումը

Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:   Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել նաև ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:   ՌԴ և ՀՀ տնտեսական կապերը բավականին խորն […]

Հուլիսի 13-ի աշխատանքային օրը տեղափոխվում է

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` […]

Սևանա լիճ բաց է թողնվել 200,000 մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի  կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում, նախարարի հրամանով ձևավորած ընդունող հանձնաժողովի հսկողության ներքո հուլիսի 10-ին Սևանա լճի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գետի գետաբերանում բաց է թողել 40.000 մինչև 30 գրամ և 160.000 3-5 գրամ կշռող մանրաձուկ: Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված գործունեության հիմնական նպատակներից է Սևանա լճում […]

Ինչպե՞ս կարելի է. այսօր ինձ սարսափելի տեղեկություն հասավ. Վարդա

Մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Ուշադրություն: Ես չկամ «Одноклассники» կայքում: Այսօր ինձ սարսափելի տեղեկություն հասավ, որ ինչ-որ մեկը տվյալ կայքում ստեղծել է «իմ» էջը, գումարներ է խնդրում իմ անունից սարսափելի հիվանդության բուժման նպատակով: Ես սարսափած եմ: Ինչպե՞ս կարելի է հանուն հեշտ փողերի խաբել իմ երկրպագուներին ու հորինել սարսափելի, ավելի ճիշտ՝ մահացու ախտորոշում: Մի´ […]

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 1800 ներառյալ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է , որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից: Այս մասին տեղեկացրել է […]

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան. Եվս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում` հերթական հայանպաստ բանաձևը Եվրոպական խորհրդարանում

Հուլիսի 9-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձև, որը մի քանի առումներովհ այանպաստ էր: Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Եվրոպական Միությունը իր հարևան երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, այլևս չկա այն գործելաոճը, որ եթե մեզ հետ չես, ուրեմն անհնար է պատկերացնել երկկողմ գործընկերությունը: Այժմ հաշվի են առնվում հարևանության երկրների […]

Շարժական արագաչափերը միայն մեկ օր են կիրառվելու. պարզաբանում

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է այս օրերին քննարկվող շարժական արագաչափերի վերաբերյալ հարցին:  «Չնայած մի քանի անգամ բացատրել ու պարզաբանել ենք շարժական արագաչափերի կիրառման նշանակությունն ու անհրաժեշտությունը, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են շահարկել խնդիրը, սարքի բուն գործառույթին վերագրել ամենաանհավանական նպատակներ:Կրկնում ենք՝ շարժական արագաչափ սարքի կիրառման նպատակը մեկն է՝ ապահովել […]

Անսպասելի ու ահագնացող արդյունքներ Հայաստանում շաքարային դիաբետի վերաբերյալ /վիդեո/

ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում ամենատարածված երեք հիվանդություններն են՝ սիրտանոթային համակարգի հիվանդություններ, ուռուցքները և երրորդ տեղում՝ շաքարային դիաբետը: «Շաքարային դիաբետը տարեց տարի աճում է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նա: Բանախոսը նկատեց, որ եթե 2000 թվականի սկզբում տարեկան մոտ հազար նոր դեպք էր գրանցվում այս հիվանդությամբ, 2010-ին՝ 2000-3000, […]

Մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածի 16-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 01 LL 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Աշոտ […]

Ուշադրություն. ջերմաստիճանը կիջնի

Այսօր հանրապետությունում օդի ջերմաստիճանը կիջնի 4-5 աստիճանով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:  Սակայն հուլիսի 15-ին կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով 38-39 աստիճանի:  Ըստ նրա՝ այս ջերմաստիճանը ռեկորդային չէ, այս օրերի համար բացարձակ ռեկորդը համարվում է 42 աստիճանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի