05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեյրան Օհանյանի տիկնոջ աշխատանքը. Ժողովուրդ

«ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, նույն ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, սովորաբար չի հաճախում աշխատանքի: Բայց դա չի խանգարում, որ նա ամսական 141 հազար 500 դրամ աշխատավարձ ստանա: Ռուզաննա Խաչատրյանի՝ աշխատանքի հաճախելու առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին: «Որպես նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է […]

Կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։ Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա […]

Ազգային ժողովում ուրվագծվում է նոր կոալիցիան. Ժամանակ

Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաև ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձևավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել էր […]

Դրամի արժևորման ընթացքը շուտով կդադարի. ՀԺ

Ֆինանսական շուկայում դրամը շարունակում է իր «հաղթարշավը»: Երեկ մեկ դոլարի վաճառքի գինը երևանյան փոխանակման կետերում նվազել է 480 դրամից: Փաստորեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 2 տոկոսով: Թե ինչով է սա պայմանավորված, այնքան էլ հասկանալի չէ: Ըստ որոշ տեսակետների, դա կարող է պայմանավորված լինել խաղողի մթերման գործոնով: Խաղող մթերողները, ըստ այդ տեսակետի, […]

Սպանվել է Շամշադինի զինկոմը.բացառիկ մանրամասներ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում հնչած կրակոցի զոհը դարձավ Շամշադինի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանը: Գյուղում գտնվող Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ զինկոմին սպանել է նրա աշխատակիցը և համագյուղացին` գումարտակի հրամանատար Արթուր Մկրտչյանը: «Դերոն կարգին մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր արել, սաղ կյանքը կռված, գյուղի ու սահմանի համար արյուն տված տղա, ու էս […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 3, խուլիգանության և ապօրինի ծառահատման` 2-ական,   գույքի դիտավորությամբ ոչնչացման և կաշառակերության 1-ական դեպք: […]

Էքս նախագահի հարեմը /ֆոտո/

Ուկրաինական «2+2» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Սաակաշվիլիի «սիրառատության» մասին: Ռեպորտաժում պատմվում է Սաակաշվիլիի սիրային արկածների մասին, երբ նա դեռ նախագահ էր, գրում է “POLITRUSSIA”-ն: «Նա սիրում էր աշխատավայրում իրեն շրջապատել մինչեւ 30 տարեկան գեղեցիկ աղջիկներով: 2005-ին նրա մամուլի քարտուղարը 20-ամյա Ալանա Գալոեվան էր, ապա ԱԳՆ-ի պաշտոնում հայտնվեց […]

ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների 74 տոկոսը ՀՀԿ-ական են, 5-ը՝ ԲՀԿ-ական

  ՀՀԿ ԳՄ նիստում քննարկված հարցերից մեկն էլ կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն են եղել: Այս մասին այսօր ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ 15 համայնքում: ՀՀԿ-ի մարզային կառույցների կողմից առաջադրված թեկնածուները հաջողության են հասել,  թե Իջևան քաղաքում, թե […]

Ոստիկանին մեղադրում են ծանր հանցագործության մեջ

Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի