22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնդկական կինոների հայ աստղը․Թուլիփ Ջոշի․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Զաբել Հայկյանի եւ կտորեղենի վաճառական Կիշորե Ջոշիի դուստրերից է հնդկական ֆիլմերի հայտնի դերասանուհի  Թուլիփ Ջոշին։ Դերասանուհին ասել է, որ կրում է երկու մշակույթ` հայկական ու հնդկական:

Թուլիփը հայտնի է «Իմ սիրելիի հարսանիքը», «Ազգ՝առանց կանանց», «Խաբեություն», «Հանրակացարան», «Զգուշացիր», «Իմ անունն է Սինգխ», «Կեցցե հաղթանակը» ֆիլմերերից և «Ավիաուղիներ» սերիալից։

Թուլիփ Ջոշին ծնվել է 1979թ.-ի սեպտեմբերի 11-ին Մումբայում՝ հայ-հնդկական ընտանիքում: Ծնողները Թուլիփին մեծացրել են երկու՝ հայկական ու հնդկական մշակույթային արժեքներով ու դեռ մանկուց սեր ու հարգանք սերմանել նրա մեջ երկու հնագույն ժողովուրդների ավանդույթների հանդեպ:

«Ես կիսով չափ հայ եմ: Մայրս ծնունդով Լիբանանից է: Նա Հնդկաստան է եկել ու ամուսնացել հայրիկիս՝ հուջարաթցի հնդիկի հետ: Շնորհիվ մայրիկիս՝ ես և քույրերս բացի Հնդկաստանի մշակույթից ու կրոնից, կապված ենք նաև հայկականի հետ: Ես վատ չեմ խոսում հայերեն և փորձում եմ երբեմն շփվել տեղի հայ համայնքի հետ՝ Հայաստանի հետ իմ հոգևոր կապը չկորցնելու համար»,- ասում է Ջոշին:

Ջոշին 2005թ.-ին մասնակցել է գեղեցկության մրցույթի եւ արժանացել «Ֆեմինա Միսս Ինդիա» տիտղոսին: Մրցույթից հետո նա սկսում է նկարահանվել տարբեր ապրանքանիշերի գովազդային հոլովակներում՝ Ponds, Pepsi, Siyaram, BPL, Smirnoff, հնդիկ հայտնի երգիչների տեսահոլովակներում:

Որպես դերասանուհի իր առաջին քայլերն արել է 2002 թ. Յաշա Չոպրայի «Իմ սիրելիի հարսանիքը» ֆիլմում։
Նա այժմ համարվում է Բոլիվուդի ամենահայտնի ու պահանջված դերասանուհիներից մեկը։

19562_medium images tulipjoshi_006 63

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ