28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սդղի գյոլ»-ի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախնական քննությամբ հիմնավորվել  է, որ Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքները պատճառվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:

Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յու.Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև  Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս. Է. և Մ.Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։

Մասնավորապես, Շ.Դավթյանը, Դ. Հակոբյանը և Մ. Խաչատրյանը նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։ Սեյրան և Էյներ Խաչատրյանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, քննության տվյալներով, նշված ծեծկռտուքի ժամանակ Յ.Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ.Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին  մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել  է, և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ