20 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օգոստոսի 1-ից հանրապետությունում կսկսվեն լոլիկի մթերումները

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:  Մասնավորապես օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի  Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:    Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի`  «Հարավ» մասնաճյուղ` 10:00-12:00 Ա.Մանուկյան փ. 7 շենքը, Այգեստան 3, 4, 6, 12 փողոցները մասնակի, 10:00-17:00 Ամիրյան փ. 18 շենքի 3 մուտքը և հանրային բաժանորդները, 11:00-13:00 Միչուրինի փ. 12-24 սեփական տները, Բելինսկի փ. […]

Թուրքիան հրաժարվում է դեսպան ետ կանչելու քաղաքականությունից. Նաիրա Կարապետյան

    2015թ. աննախադեպ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, և պատճառը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակն էր, այդ առթիվ  կազմակերպված միջոցառումները, այլ նաև` ամենատարբեր ճակատներում կատարված մեծածավալ և քրտնաջան աշխատանքը:   Օրերս Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը նախարար Նալբանդյանի գնահատականներով դարձավ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման ազդարարը, որը նաև […]

Հրաժեշտի հանդիպում ԵՄ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արձանագրելով, որ ԵՄ հետ համագործակցությունը  եղել է արդյունավետ, Ա. […]

Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի կուսակցությունից /վիդեո/

«Ես եղել ու մնում են այն տեսակետին, որ այսօրվա ռեժիմի պարագայում Հայաստանում փոփոխությունների կարելի է հասնել միայն հեղափոխության ճանապարհով: Կարող ես ասել՝ ես ինստիտուցիոնալ, չնայած չեմ ընդունում այդ բառը, ընդդիմությունը ընդդիմություն է, ինստիտուցիոնալ, ոչ ինստիտուցիոնալ, այդ բառախաղն իմ համար չէ, ես պոլիտեխնիկցի եմ, բայց ես միշտ կողմ եմ եղել բազմակուսակցության, կուսակցություններն այս երկրի հարստությունն են»,-Henaran.am-ի […]

Հանդիպում գրող Անուշ Ասլիբեկյանի հետ՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում

Օգոստոսի մեկին՝ 12.00-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնում կկայանա հանդիպում ժամանակակից գրող, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի հետ: Հանդիպման ընթացքում Անուշ Ասլիբեկյանն ինքը կկարդա իր ստեղծագործություններից մեկը, որի ընթացքում մեր կենտրոնի ավագ սաները կնկարեն:  Թեև հանդիպումը հիմնականում նախատեսված է կենտրոնի ավագ խմբի (12-ից բարձր տարիքային) սաների համար, սակայն մուտքն ազատ է, և եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մասնակցել, կարող […]

ԱՄՆ-ն փաստեր ունի Էրդողանի և «Իսլամական պետության» համագործակցության վերաբերյալ. The Guardian-ի թղթակից. Tert.am

Բրիտանական The Guardian թերթի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման միջև առկա կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին, գրում է Tert.am-ը:  Մարտին Չուլովը նշել է, որ ԱՄՆ-ն փաստեր ունի այն մասին, որ Անկարան և ԻՊ-ը համագործակցում են նավթի վաճառքի հարցերում։  Համաձայն նրա հոդվածում տեղ գտած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի