23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե չանենք, նորից ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն. նախագահ /վիդեո/

 Պարո՛ն Նախագահ, եթե կարելի է՝ նույն թեմայի շուրջ: «Այո»-ի կողմնակիցները քարոզարշավի ընթացքում հենց նախագծի առավելություններից մեկը նշում են ընդդիմությանը նոր իրավունքներով օժտելը: Հարցս այսպիսին է՝ արդյո՞ք հենց իշխանության խնդիրը կարող է լինել մտահոգվելը ընդդիմությանը նոր իրավունքներ տալով: Կասկածելի միտք չի՞ թվում մի փոքր:

Սերժ Սարգսյան-Հենց դրա համար եմ ասում, մենք պարտադրված ենք դա անել: Եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, նորից ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն: Մենք պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, որովհետև խորհրդարանական կառավարումը ենթադրում է հաշվետվողականության ավելացում, ենթադրում է թափանցիկության մեծացում և, եթե խորհրդարանում ընդդիմությունը հնարավորություն չի ունենալու ստեղծել, ենթադրենք, քննիչ հանձնաժողովներ, ապա ինչպիսի փաստարկներ պետք է բերի խորհրդարանում ընդդիմությունը, որպեսզի իշխանությունն ուղղի սխալը, կամ էլ բացատրի հանրությանը, թե ինչու՞ է այդպես արել: Նոր Սահմանադրությամբ Վարչապետը պարտավոր է լինելու իր կառավարության հետ միասին առնվազն ամիսը երկու անգամ գնալ Ազգային ժողով և հրապարակավ պատասխանել հարցերի, իսկ եթե ընդդիմությունն իրավունք չունենա արտահերթ հարցի օրակարգ մտցնելու և այլն, ապա մեծամասնությունն ուղղակի կխեղդի նրան, և եթե հարցեր տվողը մեծամասնությունն է, ապա անհրաժեշտություն չկա խորհրդարանում լինելու, որովհետև այդ նույն հարցը, եթե ինքը մեծամասնություն է, կուսակցությունը այլ տեղերում կտա, և դա լայնորեն չի լուսաբանվի: Իսկ ընդդիմության հարցերը շատ լայնորեն լուսաբանվում են: Բացի դրանից, միգուցե ուղիղ հարցի պատասխանը չէ, բայց ասեմ հետևյալը. տեսե՛ք, այսօր Հանրապետության Նախագահը ուղիղ քաղաքական պատասխանատվություն չի կրում, որևէ մեխանիզմ չկա ուղիղ քաղաքական պատասխանատվություն կրելու: Ընտրություններում հաղթեց՝ Նախագահը ո՛չ պարտավոր է գնալ խորհրդարան, ո՛չ պարտավոր է շփվել լրագրողների հետ, ո՛չ պարտավոր է հանրային բացատրություններ տալ և այլն: Եվ նրա պատասխանատվությունն ավելի շատ բարոյական է: Քաղաքական պատասխանատվություն ի հայտ է գալիս հաջորդ ընտրություններին: Այսինքն` այդ հինգ տարիների ընթացքում շատ բան կարող է երկրում փոխվել: Իսկ կառավարությունը և Վարչապետը կրելու են անմիջական քաղաքական պատասխանատվություն: Որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ կառավարությունը կամ վարչապետը գնում են խորհրդարան, և խորհրդարանի ընդդիմադիր հատվածը հարցեր է ուղղում Վարչապետին կամ կառավարությանն ու նրանք չեն կարողանում լիարժեքորեն պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ պետք է տեղի ունենա: Ակնհայտ է չէ՞, որ դժգոհություններ կառաջանան ոչ միայն ընդդիմադիր հատվածի, այլ նաև իշխանական հատվածի մոտ: Եվ կգա մի գեղեցիկ օր, երբ 10, 15, 20 պատգամավոր կգան Վարչապետի մոտ, կգան կառավարություն և կասեն՝ գիտե՞ս ինչ, հարգելի մեր ընկեր, ախր, այսպես չի լինի, մենք ընտրություններում չենք կարողանալու հավաքել համապատասխան տոկոս, լավ կլինի դու գնաս, մեկ ուրիշը գա, ով իրավիճակին տիրապետում է: Այս պարագայում՝ նախագահական համակարգի պարագայում, դա հնարավոր չէ, որովհետև, եթե ես խիղճս կորցնեմ, կարող եմ ընդհանրապես չընդունել նույնիսկ իմ կուսակից պատգամավորներին, և նրանք ի՞նչ պետք է անեն: Այո՛, կարող են հրապարակավ քննադատել և այլն, բայց դա ինձ չի սպառնում պաշտոնանկությամբ: Եթե պաշտոնանկություն է սպառնում այս Սահմանադրության պայմաններում, ապա սպառնում է միայն փողոցով, անօրինական ճանապարհով հրաժարական պարտադրել: Բայց ա՞յդ ճանապարհն է մեզ համար ընդունելի, թե՞ այս մի ճանապարհը: Իսկ Վարչապետը այն ժամանակ չի կարող ասել՝ ես քեզ չեմ ընդունում, որովհետև հաջորդ օրինագիծն անցկացնելիս նույնիսկ արդեն իշխանությունը ներկայացնող պատգամավորը կարող է չքվեարկել: Մեկ, երկու, երեք օրենք…նոր Սահմանադրությամբ կա հարցապնդում, հետո՝ քվեարկություն, հասկանու՞մ եք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ