18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պայթյուն Թբիլիսիի բնակելի շենքում. կա 5 զոհ /ֆոտո, վիդեո/

Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում բնական գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով 5 հոգի է մահացել, հայտնում է РИА Новости-ն: Ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պատը փլուզվել է, եւ որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ: Եւս երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Շենքից 90 ընտանիք է […]

Վթար Բագրատունյաց փողոցում, կա 4 վիրավոր

Հուլիսի 14-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 OV 261, «Մերսեդես» մակնիշի 34 ST 649 և «Նիսսան» մակնիշի 34 AM 556 […]

Հովհաննես Մանուկյանը փնթփնթացել է. Ժողովուրդ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ […]

Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլում. Ժողովուրդ

Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլման գործարք արձանագրվի: Տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» և «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել: Հավանական տարբերակն այն է, որ «Յուքոմ»-ը կգնի «Օրանժ-Արմենիան» և իր ծառայությունների ցանկում կավելացնի նաև բջջային կապի սեգմենտը: Սակայն մյուս կողմից, ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր, «Յուքոմ» ընկերության բաժնետերերից Արամ Խաչատրյանը […]

Ովքեր են մասնակցելու Ծառուկյանի եկեղեցու բացմանը. Հրապարակ

Հուլիսի 22–ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ «Հրապարակի» տեղեկություններով՝ եկեղեցին կօծի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ: Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ […]

Հակառակորդն ակտիվացել է

Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Արա Աբրահամյանի միակ հույսը. Հրապարակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայաստանյան քաղաքական դաշտ մտնել փորձող Արա Աբրահամյանն սկսել է ինտենսիվորեն ֆինանսավորել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որպեսզի դրանով մտնի քաղաքական դաշտ: «Հրապարակի» տեղեկություններով՝ նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են. Արա Աբրահամյանը հույս ունի, որ ՕԵԿ-ն այնքան կուժեղանա, թափ կհավաքի, որ ինքը դրանով պաշտոններ, մանդատներ կվերցնի: ՕԵԿ-ի ֆինանսական միջոցների աճը երևում է նաև կուսակցության վերջին […]

Սեղանի շուրջ նոր մահացած ամուսնուն, հորն ու եղբորը հիշելու փոխարեն տան անդամները կռվել են, թե ում բաժին կհասնի մահացածի Iphone-ը. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Յ.-ի գործի դատական քննությունը: 52-ամյա Գառնիկը մեղադրվել է իր հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու, նրան թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 1-ին տուժող Լիլիա Վ.-ն իր երկու երեխաների՝ 8 տարեկան դստեր […]

Սերժ Սարգսյանի փորձած թանը. Ժամանակ

Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Մանուկյանը ապրիլին նոր կառավարության կազմավորման ընթացքում էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից տեղափոխվել կառավարություն, արդարադատության նախարարի պաշտոնին: Իսկ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոն զբաղեցնելուց առաջ նա հանդիսանում էր Հայաստանի Վերաքննիչ դատարանի ղեկավարը: Թե ինչու է ազատման դիմում գրել Հովհաննես Մանուկյանը, որևէ կերպ չի մեկնաբանվել կամ բացատրվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի