07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Չեռնոգորիա

Հունվարի 20-ին Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Չեռնոգորիա: Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Չեռնոգորիայի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարության հետ:

Կգնա արձակուրդ և այլևս չի վերադառնա. ՉԻ

«Տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը։ Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ և այլևս չի վերադառնա իր պաշտոնին։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամր՝ ճշմարիտյանը չի արդարացնում իրեն իր դեկավարած գերատեսչության աշխատանքներում։ Նշվում Է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որևէ ակնառու աշխատանք չի կատարել, […]

Մանրամասներ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ին  Տավուշի   մարզպետ Հովիկ Աբովյանի բնակարանի գողության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ […]

Հունաստանի նախագահը Թուրքիային մեղադրել է թրաֆիքինգին աջակցելու մեջ

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Թուրքիային ուղղված լուրջ մեղադրանք է ներկայացրել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի և կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ Հունաստանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան գործակցում է մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ուժերի հետ, գրում է Ermenihaber.am-ը: «Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ մարդկանց առևտրով զբաղվող թուրքերն աջակցություն են ստանում Թուրքիայի […]

Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրև և ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ: Օդի […]

Ո՞վ «փակեց» Շաքրո Մոլոդոյի Ծաղկաձորյան հանգստի հաշիվը. Ժողովուրդ

«Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե  Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը և  դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»: …Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ […]

Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը

Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան […]

Ո՞վ է` ո՞ւմ զրկել. Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազի որոշմամբ Շանթի Յուրայի տան վրա ավազակային հարձակման գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Բանն այն է, որ այդ գործով մի շարք վիճահարույց հարցեր կան, հակասական տեղեկություններն ու տեսագրությունը ոչ միայն չեն տվել դրանց պատասխանը, այլեւ նոր հարցեր են ծնել, իսկ քանի որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ Յուրան մտերիմ, այդ […]

Ի՞նչ է թողել Հայաստանին Քըրք Քրքորյանը. Ժողովուրդ

«Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ նա կտակել Է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։ Ասել Է թե՝ կտակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի