07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և  մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: 2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքի, նրանցից 72-ին` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում: Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ավելի քան 160 ընտանիք  ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ Այս […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ընթացքից և բարձր գնահատել դեսպանի աշխատանքն այդ ուղղությամբ: Ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման համար մեծ ներուժի առկայությունը՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել  […]

Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է«տառապանք հայերին» գրությունը, գրում է Ermenihaber.am-ը: Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա  արժանացել […]

Քանի՞ խախտում է գրանցվել տոնական օրերին սննդամթերքի անվտանգության վերաբերյալ

Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մինչև հունվարի 16-ը դիտարկումներ են կատարվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման 347 կետերում (գյուղատնտեսական […]

Հայ աշակերտները 16 մեդալ են նվաճել. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ում գրել է. «Ալմա Աթայում տեղի ունեցող 2016 թվականի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճեց 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 7 բրոնզ: Կեցցեն մեր երեխաները և նրանց ուսուցիչները: Շատ ապրեք»:

Դատարանը վերահաստատել է մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Խ.Խաչիկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հունվարի 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ […]

Շաբաթապահք՝ Սուրբ Սարգսի տոնից առաջ

Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն Ս. Սարգսի տոնը հաջորդում է Առաջավորաց (առաջին) պահքին, որը 301 թվականին հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Այն շաբաթապահք է: Հայ եկեղեցու ընդհանրական առաջին այս պահքը հաստատվել է Տրդատ III-ի և հայ ժողովրդի դարձի ժամանակ: Հնգօրյա պահեցողությունից ու ծոմապահությունից հետո միայն Ս. Գրիգորը մկրտեց հայոց արքային ու հավաքված ամբողջ բազմությանը` նրանց […]

Գերմանիայում Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ազգությամբ թուրք պատգամավորը

Գերմանիայի Էսսինգլենի քաղաքապետարանի մշակույթի վարչության, քաղաքային գրադարանի և արխիվի կողմից կազմակերպվող «52 x Esslingen» նախագծի շրջանակներում այս օրերին քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունենում: Նույն նախագծի շրջանակներում հունվարի 19-ին կանցկացվի «1915/1916 թթ. Հայոց ցեղասպանություն. երեկ և այսօր» խորագրով համաժողով, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ «Yeniposta.de» լրատվական կայքի` համաժողովին ելույթ կունենա Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, […]

Գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության հանգամանքները պարզվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է Ալեք Մանուկյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Ս.Սուքիասյանը հունվարի 14-ին՝ ժամը 02-ի սահմաններում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի