06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը «ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել […]

Ամալ Քլունին կարող է պաշտպանել Խադիջա Իսմայիլովային ՄԻԵԴ-ում

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին կարող է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ներկայումս այդ հարցը քննարկվում է։   Հարկ է նշել, որ Իսմայլովան ՄԻԵԴ է դիմել 2015թ. սեպտեմբերին՝ բողոք ներկայացնելով ապօրինի կալանքի դեմ:

Գյումրու քաղաքապետարանն ընդառաջել է վարորդներին

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հաշվի առնելով գյումրեցիների սոցիալական  վիճակը,  նկատի ունենալով վարորդների դիմում բողոքները ավտոկայանատեղիների համար պահաջվելիք գումարի մասով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկով Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202 –Ն որոշմամբ հաստատեց.  համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար: Նման որոշման հիմք հանդիսացել է նաև […]

Մի՛ սպանեք քաղաքս. Հրաչուհի Ութմազյան

Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը Facebook-ի իր անձնական էջում անդադարձել է Արամի-Աբովյան փողոցում գտնվող հնակառույց շենքի քանդման փաստին` այսպիսի գրառում կատարելով. «Երբեմն արձագանքե՜ք… Շարքային քաղաքացին այնքա՜ն լավ է զգում իրեն, երբ տաքուկ մի անկյունից արդարացի բողոքի ձայն է լսում: Երբեմն ձայն հանեք, ի սեր Աստծո: Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքեր չունեմ…. Միայն ցավ….Ո՞ւր […]

Ինչի մասին են խոսել Օբաման եւ Էրդողանը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել եւ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի առնչությամբ: Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ահաբեկչության, մասնավորապես «Իսլամական պետության» և Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում:  

Կառավարությունը թույլատրեց երեք հիվանդ երեխաների որդեգրումը

Կառավարության այսօրվա նիստում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի որդեգրման թույլտվության վերաբերյալ որոշում կայացվեց: Քանի որ որդեգրման վերաբերյալ հարցը գաղտնի է, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդամենը տեղեկացրեց, որ երեխաներից երկուսը որդեգրվում են Իտալիայի քաղաքացի համարվող անձանց կողմից, իսկ երրորդը՝ Ֆրանսիայի քաղաքացու: «Բոլոր երեխաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- տեղեկացրեց նախարարը:

Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևանում հունվարի 20-ին, 23-ի […]

Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ. Կառավարությունը լուծում է գտել

ՀՀ կառավարությունը մինչ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող  հանձնաժողով»-ի գործունեության ժամկետը: «Ադրբեջանից  բռնագաղթված փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անգամ անձնագրեր և անձը հաստատող  այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում»,- իր խոսքում նշեց Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային […]

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով

Այսօր՝ հունվարի 20-ին, կայացավ Կառավարության հերթական նիստը, որտեղ հայտարարվեց, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այս նախաձեռնությունն իրականացվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով: Գործող օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի