06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայկը ահավոր հյուծված է. ջրադուլ հայտարարած բանտարկյալի հայրը մանրամասնում է

«Շանթ և ընկերներ» գործի առաջին դատի օրը օդամղիչ ատրճանակով ակցիա իրականացրած   Հայկ Կյուրեղյանը արդեն 8 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, հունվարի 18-ի նաև հայտարարել է ջրադուլի մասին: Կյուրեղյանը տեղեկացրել է, որ հացադուլի և ջրադուլի միջոցով պահանջ է ներկայացնում մենախուց տեղափոխվելու համար: Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ով որդուն տեսակցել է երեկ,  մեզ հետ […]

Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Չեռնոգորիա

Հունվարի 20-ին պաշտոնական այցով Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարևորեց Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս […]

Խեղճ Լիզա․ Բեռլինում առեւանգված աղջնակի առեղծվածային պատմությունը

13-ամյա Լիզայի պատմությունը ողջ աշխարհում մեծ աղմուկ է բարձրացրել։ Բեռլինի Մարցան թաղամասում հիմնականում ապրում են նախկին ԽՍՀՄ երկրներից փախստականները։ Լիզան ռուս փախստականների դուստր է, այն, ինչ տեղի է ունեցել աղջնակի հետ, մեծ արձագանք է ստացել թե Ռուսաստանում, թե Գերմանիայում եւ ողջ աշխարհում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փախստականները Լիզային առեւանգել էին դպրոցի ճանապարհից եւ […]

Լավրովն ու Քերին հանդիպել են Ցյուրիխում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսել են այս տարի առաջին երկկողմ բանակցությունները: Tass.ru-ի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման կդառնա սիրիական խնդրի կարգավորումը եւ հունվարի 25-ին նշանակված միջսիրիական կոնսուլտացիաների նախապատրաստումը, որոնք պետք է տեղի ունենան Ժնեւում: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, Լավրովը եւ Քերին կքննարկեն նաեւ […]

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի զարգացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը  այսօր կայացած նիստի ժամանակ հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: «Ծրագրի իրագործման արդյունքում, […]

ԻՊ գլխավոր դահիճը սպանվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հաստատել են իրենց գլխավոր դահիճ Ջիխադի Ջոնի մահը։ Ավելի վաղ զլմ-ներում տեղեկությունների էին տարածվել, որ նա սպանվել է։ Ինչպես պարզվել է, դահիճը տանից դուրս է եկել եւ մոտեցել մեքենային, երբ նրան հարվածել են ինքնաթիռից։ Ջոնը բազմաթիվ մարդկանց է մահապատժի ենթարկել, բազմիցս երեւացել է նաեւ մահապատիժների տեսանյութերում։

Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հունվարի 20-ին նախարարը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման  երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն […]

ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. դեսպան

«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլաոս Վուտսիսին՝  Հունաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-հունական բազմադարյա ջերմ եւ բարեկամական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի