06 Հունիսի, Saturday, 2026
KFC

Քայլ առ քայլ կազատվեն

ՀՀ կառավարության աշխատակազմի կազմից ինը տրանսպորտային միավոր վերցվեց և տրամադրվեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարելու նպատակով:  Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջին քայլն է և պետական մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի:

«Քայլ առ քայլ պետք է կրճատենք պետական ավտոմեքենաները, կատարենք օպտիմալացում: Առաջին քայլը չօգտագործվող մեքենաների օտարումն է»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ