13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բրյուսելի ահաբեկիչներից մեկն ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել էր և արտաքսվել

Բրյուսելի պայթյուններն իրականացրած մահապարտ ահաբեկիչներ Բաքրաուի եղբայրներից Իբրահիմ ալ-Բաքրաուին 2015 թվականին ձերբակալված է եղել Թուրքիայի` Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` մահապարտ ահաբեկիչը նախորդ տարվա հունիսին Այնթապ էր մեկնել այնտեղից Սիրիա անցնելու և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելու նպատակով: Հաղորդվում է, որ երկօրյա ձերբակալությունից հետո Իբրահիմ ալ-Բաքրաուին արտաքսվել է Թուրքիայից:

Ահաբեկիչի` Թուրքիայում ձերբակալվելու և այնտեղից արտաքսվելու մասին նախօրեին հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ավելացնելով, որ իրենք այդ մասին տեղեկացրել էին Բելգիայի իշխանություններին:

Թուրքական լրատվական կայքերում էլ հրապարակվել է Բաքրաուի ձերբալակությունը պատկերող լուսանկարը:    

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ