07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կիրակի օրը H1N1-ից վիրուսից երկու մարդ է մահացել

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Facebook-ում կատարել է հետևյալ գրառումը. «Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։ Այս օրերին հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ կոնսիլիումներ են կազմակերպվում։ Ցավոք, ոչ միշտ […]

Լատվիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը տեղափոխվել է Ռիգայի Արեւելյան կլինիկական հիվանդանոց, հայտնում է Tass.ru-ն: Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, բայց  մանրամասներ չեն հաղորդել։ Նախագահի գրասենյակում մեկնաբանություններ չեն տվել, սակայն հայտնել են, որ հիվանդության պատճառով նախագահն այս շաբաթ չի մասնակցի հանրային միջոցառումների։  

Բոլոր օմբուդսմեններն էլ հեռացել են մի պատճառով. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այն տեսակետին է, որ վերջին տարիներին կար օմբուդսմենի իրավունքների կարգավիճակի նվազեցում: Լրագրողների հետ զրույցում նա հստակեցրեց, որ այս առումով օմբուդսմենի ինստիտուտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ, այն է՝ ինչպես պահել նախկինում դրված նշաձողը: Խոսելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին՝ փորձագետն ասաց, որ սահմանադրական […]

Լրագրողուհուն ատրճանակով սպառնացել են ուղիղ եթերում /վիդեո/

Սերբական Նովի-Սադ քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Սերբական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խումբը տեղում ռեպորտաժ անելիս է եղել, երբ լրագրողուհուն ատրճանակով սկսել են սպառնալ։ Թամարա Բոյիչը եղանակի մասին էր պատմում, երբ կողքից անցնող տղամարդը հանկարծ նրա դեմքին ատրճանակ է ուղղել ու անմիջապես հեռացրել։ Հաղորդավարուհին չի էլ հասկացել, թե ինչ տեղի ունեցավ ու շարունակել է եթերը […]

Օմբուդսմենի խոսնակը նույնպես դիմում է գրել

Օմբուդսմենի խոսնակ Շուշան Դանիելյանը Facebook սոցցանցում հետևյալ գրառում է կատարել. «Հարգելի գործընկերներ, հայտնում եմ, որ այսուհետ չեմ զբաղեցնում Օմբուդսմենի մամուլի խոսնակի պաշտոնը, քանի որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին կառուցողական համագործակցության և մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի աշխատանքների անաչառ լուսաբանման համար: Տեղեկացնում եմ, որ Աշխատակազմի լրատվական հեռախոսահամարը նույն է` 091-00-88-12»:

Սպասվում են տեղումներ

ՀՀ տարածքում՝ Հունվարի 18-ին, 22-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 20-21-ին […]

Պայթյուն Թուրքիայի դպրոցում․ կան զոհեր

Թուրքական Քիլիս համայնքի դպրոցում պայթյուն է հնչել, ինչի հետեւանքով երկու հոգի մահացել է, կան վիրավորներ։ Նախնական տեղեկությունները՝ պայթյունի պատճառ է դարձել ականը, որը ընկել է դպրոցի վրա Սիրիայի կողմից։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հայտնում է lifenews-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեկնարկեց Ավետիսյանների գործով դատավարության հերթական նիստը

Գյումրի ռուսական թիվ 102-րդ ռամաբազայում մեկնարկեց Ավետիսյանների 7 հագիանոց ընտանիքի դաժանաբար սպանության գործով հերթական դատական նիստը: Դատարանի դահլիճ ծառայող ռազմաբազայի սենյակ-սրահում այս պահին ներկա են Ավետիսյանների իրավահաջորդները և վերջիններիս ներկայացուցիչներն ու փաստաբանները: Վալերի Պերմյակովին երբ դատական նիստերի դահլիճ բերեցին, ավետիսյանների հարազատները վրդովվեցին՝ ձայնարկելով. «Թողեք զարկենք , հանգստանանք, մի թողեք նստի, թողեք ոտքի կանգնի, որ տեսնենք […]

Օմբուդսմենն այսօր վերջնական հրաժարական ներկայացրեց

Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով: Վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել […]

Խոշոր հրդեհ՝ Ֆլեշ ՍՊԸ-ի բազայում /ֆոտո/

Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»: Պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի