07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գալուստ Գրիգորիչ-Մարգարիտ Եսայան զույգի պարը դարձել Է խնջույքի ամենադիտարժան հատվածը. Հրապարակ

«Կիրակի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարանում տոնել է «Հին տոմարով Նոր տարին», որը միության պատվավոր նախագահ, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի իդեան է։ Անցած տարի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով, այս միջոցառումը չնշվեց։ Այս տարի տոնահանդեսին մասնակցել է անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանականներ, մարզպետներ, բացառությամբ Տավուշի, որի տունն օրերս թալանել էին։ Գալուստ Գրիգորիչ-Մարգարիտ Եսայան զույգի […]

Խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերին

Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ու գնումների կազմակերպման հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել են նյութատեխնիկական ապահովման, ռազմարդյունաբերական և գնումների գործընթացում ընդգրկված, ինչպես նաև իրավապահ, վերահսկողական, աուդիտի, բարեվարքության և այլ հարակից ոլորտների ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ անցած տարիների ընթացքում […]

Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է Մարտուն Գրիգորյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ծննդյան 35-ամյակի առթիվ պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքակական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար: ԱԺ նախագահը, շնորհավորելով Մարտուն Գրիգորյանին, կարեւորել է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում եւ մաղթել նրան նոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Կարճ շրջազգեստով տղամարդիկ պատրաստ են պաշտպանել կանանց փախստականներից /ֆոտո/

Ամստերդամի փողոց են դուրս եկել կարճ շրջազգեստ հագած տղամարդիկ, ովքեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ փախստականների, որոնք բռնաբարում են կանանց։ «Մենք բացում ենք մեր ծնկները հօգուտ հասարակության, որտեղ կանայք կարող են հանգիստ քայլել փողոցներով թե ցերեկը, թե գիշերը»,- ասում են ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Քելնում փախստականները հարձակվել են կանանց վրա, թալանել ու բռնաբարել […]

Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը […]

Կկազմակերպվի քննարկում՝ կողմերի մասնակցությամբ

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային»  օդանավակայաններ  ՓԲԸ զարգացման մաստեր պլանը: Այս մասին տեղեկացնում է քաղշիննախի լրատվական ծառայությունը: Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի […]

Դատարանը հրապարակեց Ավետիսյանների գործով դատական նիստի հաջորդ օրը

Գյումրիի թիվ 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատական նիստը ավարտվել է: Գործով դատավոր Հարություն մովիսիսյանը հրապարկել է Ավետիսյանների 7 հոգանցոց ընտնաիքի սպանության գործով դատական հաջորդ նիստի օրը՝ հունվարի 22: Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս գործով դատական մյուս նիստերը կլինեն ամեն շաբաթվա ուրբաթ օրերին:

Խնդրանք Էռնեկյանին…

«Ես միակ ողջ մնացած ներկայացուցիչն եմ, որը տեսել և հիշում է՝ ինչպես նախագծվեց և  կառուցվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Նախագծողներն իմ մտերիմ ընկերներն էին: Քանդելով կառուցելու մշակույթն անընդունելի է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով  քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշմանը հայտարարեց  ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը: Ճարտարապետը մտահոգ է, նա փոստում է, որ  ի վերջո, հին օդանավակայանը կորցնելու ենք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի