«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հո հոգեկան հիվա՞նդ չէ»
Ներկայացնում ենք «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին ՀՖՖ նախագահի տված հարցազրույցը, որտեղ վերջինս անդրադառնում է Կասպարովին, Մովսիսյանին եւ Արզումանյանին հավաքանաից հեռացնելու որոշմանը.
-Անդրադառնանք ֆուտբոլային մեր ներկայիս հոգսերին: Այսօր բոլորին հուզողը հավաքակնաի թեման է: Վարուժան Սուքիասյանի հրապարակած հավաքականի կազմն արդեն սուր քննարկման թեմա է դարձել: Ալբանիայի հավաքականի հետ տխրահուշ վերջին խաղի կապակցությամբ Դուք հայտարարել էիք, որ մեր հավաքականում դավաճանություն է եղել, բայց անուններ չէիք նշել: Իսկ հիմա, երբ 4 ֆուտբոլիստ՝ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Կասպարովն ու Գևորգ Ղազարյանը, հավաքական չեն հրավիրվել, բոլորը հանգել են այն եզրակացության, որ Դուք նկատի ունեիք հենց այդ խաղացողներին: Դա այդպե՞ս է , եթե այո, ապա խաղը ալբանացիներին հանձնելու մեղադրանքի համար Դուք համոզիչ ապացույցներ ունե՞ք:
-Գևորգ Ղազարյանը չի մտնում այդ ֆուտբոլիստների մեջ և նրան պետք է տարանջատել նշված 3-ից: Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում, այլ նոր գլխավոր մարզչի որոշմամբ, իսկ Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան:
Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ:
Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական:
Ինձ մեղադրում են, որ խառնվում եմ ընտրանու ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատուն է և պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ:
-Ի դեպ, Վարուժան Սուքիասյանը Ձեզ չի՞ ասել, որ նշված 3 ֆուտբոլիստները՝ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կսսպարովը, այդուհանդերձ, իրեն պետք են և առանց նրանց իր համար դժվար կլինի:
-Մարզիչը ցանկացել է տեսնել բոլոր 3 ֆուտբոլիստներին, պարզապես ես եմ արգելել, որ նրանք ոտք դնեն հավաքական: Իհարկե, մարզիչը կուզենար այդ խաղացողներին, բայց սկսենք նրանից, որ Ռոբերտ Արզումանյանը հայտարաևրել էր, որ ինքը հրաժարվում է հավաքականից, բայց ես դրանից 3 ամիս առաջ եմ ասել, որ նա հավաքականոմ չի լինելու:
Եթե վերոնշյալ ֆուտբոլիստների բացակայությամբ հավաքականը կրկին ձախողվի, առաջինը Դուք եք ընկնելու հարվածի տակ, հետո մարզիչը: Դա Զեզ չի՞ հուզում: Եթե նրանց մեղադրելու ապացույցներ չկան, ինչո՞ւ թեկուզ ինքնապահովության համար նրանց ևս մեկ հնարավորություն չտալ, որ եթե կրկին վատ խաղան, հիմք ունենաք բոլորին ապացուցելու, որ նրանք պիտանի չեն հավաքականին և չարժե նրանց հետ հույսեր կապել:
-Քանի՞ տարի և քանի՞ խաղում կարելի է նրանց շանս տալ: Հավաքականը փորձադաշտ չէ և նրա հետ չի կարելի խաղալ: Դանիայի հավաքկաանի հետ մրցավեճից հետո Յուրան ֆուտբոլ խաղացե՞լ է: Իհարկե ոչ: Նա նույնիսկ իր հնարավորությունների 10 տոկոսը չի օգտագործել: Ի՞նչ է, մենք է՞լ պետք է ընկնենք ֆուտբոլասերների ազդեցության տակ, որոնգ գրում են «Յուրմինատոր» և փչացնում են ֆուտբոլիստներին:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հո հոգեկան հիվա՞նդ չէ: Ի՞նչ է, ես պետք է իմ ամբիցիաների զո՞հը դառնամ: Լրագրողները, երկրպագուները քանի՞ անգամ են քննադատել այդ ֆուտբոլիստներին խաղին չնվիրվելու համար: Մենք գոլ «կերանք» Ռոբերտ Արզումանյանի մեղքով, Տարոն Ոսկանյանը սայթաքեց, բայց բոլորը Տարոնին մեղադրեցին և կոտրեցին նրան: Էդգար Մանուչարյանին կործանեցին մեր լրագրողները ու ֆուտբոլասերները: Այո, մենք նրա պես տաղանդավոր ֆուտբոլիստ չենք ունցել, բայց ինքը նվիրված չէր խաղում, պայքարից խուսափում էր: Երբ ես ասացի, որ նա այլևս հավաքական չի հրավիրվելու, բոլորը Էդգարին պաշտպանեցին:
-Այսինքն Էդգարին հրավիրելը Վարուժան Սուքիասյանի նախաձեռնությո՞ւնն էր:
-Այո: Եթե ինձնից լինր, նա հավաքական չէր հրավիրվի: Ես անձամբ Մանուչարյանին ասել եմ, որ հիմա էլ վստահ չեմ, որ կարող է լավ խաղալ: Բայց մարզիչն է հրավիրել և դրա համար ինքն է ինձ պատասխան տալու: