13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չգիտեմ գլուխս, որ պատին տամ, որ տղայիս դին բերենք … դիմում կառավարությանը

Երրորդ մասում ապրող Հարությունյանների ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի 26-ամյա որդին` Մակեդոնը Ռուստաստանի դաշնությունում մահացել է, այժմ ընտանիքը միջոցներ չունի տղայի դին Հայաստան տեղափոխելու համար: Մակեդոնի մայրը` տիկին Ռիտան Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Մակեդոնը ՌԴ էր մեկնել աշխատելու, սակայն ավտովթարի է ենթարկվել, մեկ ամիս կոմայից դուրս չիգալով` մահացել է:

«Չգիտեմ գլուխս, որ պատին տամ, ինչ անեմ, միջոց չունենք, որ տղայիս դին բերենք Հայաստան: Երկու փոքր երեխա ունի, գոնե Հայստանում հուղարկավորենք, որ երեխաները հոր գերեզմանին կարողանան այցելեն. Ես էլ իմ վիշտը մի քիչ կփարատեմ նրա գերեզմանին այցելելով»,-ասաց տիկին Ռիտան: Մակեդոնի հայրը երկու տարի առաջ է մահացել, ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում:

«Փոքր մոքր տղա էր, Մակեդոն նրան չէինք ասում այլ կարճ Մակիչ: Լավ չէին ապրում, բայց միշտ ինչով կարողանում էր մեզ օգնության ձեռք էր մեկնում»,-պատմեց ընկերը` Սրապը: Այժմ ընտանիքը դիմում է ՀՀ կառավարությանը և խնդրում , որպեսզի օգնեն տղայի դին Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ