28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երթն ավարտվեց, բայց պահանջը մնաց

Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթն ավարտվեց մեկնարկի վայրում՝ Ազատության հրապարակում, որտեղ կշարունակվի արդեն 11-րդ օրը շարունակվող նստացույցը: Մինչ այդ երթի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ ԿԸՀ շենքին: «Նոր Հայաստան»-ի անդամները հայտարարեցին` վաղը՝ դեկտեմբերի 12-ին, 17:00-ին, տեղեկատվական հանդիպում կունենան լրագրողների հետ:

Սերժ Սարգսյանի հետ խնդիր չկա, գնում է Սուրիկ Խաչատրյանին ասելու /վիդեո/

«Սերժ Սարգսյանն արդեն հրաժարականի մեջ է։ Յուրաքանչյուր հայ մարդ, հայաստանցի, միջազգային գործողները գիտեն, որ նրա քարտը խփված է»,-դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքում հայտարարեց  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Մենք ամեն ինչ կանենք, որ գա ժամը, որ նա ունենա նվազագույն ուժը՝ հրաժարական տալու։ Որովհետև հայ ժողովրդին գցել է մեծ այլընտրանքի առաջ։ Հայ ժողովուրդը […]

Հայտնի է «Եվրատեսիլ 2016»-ին Ռուսաստանի մասնակցի անունը /ֆոտո/

Ռուսաստանը «Եվրատեսիլ 2016»-ին, որը կայանալու է Ստոկհոլմում,  ներկայացնելու է երգիչ Սերգեյ Լազարեւը։ Այդ մասին երգիչն ինքն է տեղեկացրել երկրպագուներին իր Ինստագրամի էջում։ «Շատ ուրախ եմ, որ ես եմ ներկայացնելու Ռուսաստանը Եվրատեսիլ 2016 երգի միջազգային մրցույթին։ Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել մեր երկիրը»,- գրել է նա։

Հռոմի պապի ամանորյա բանաձեւը /ֆոտո/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներկայացնում է ամանորյա իր բանաձեւը՝ Մի բամբասիր Ավարտիր սնունդդ Ուրիշների համար ժամանակ գտիր Ընտրիր քո ամենահամեստ ձեռքբերումը Դիմավորիր աղքատությունը մարմնով Դադարիր քննադատել ուրիշներին Օգնիր նրան, ով վիճում է Կատարիր ամուսնական պարտավորություններդ Սովորություն դարձրու խնդրել Տիրոջը Երջանիկ եղիր

Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Սյունիքի մարզում հրավիրված խորհրդակցության ժամանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է ըստ ոլորտների Սյունիքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ […]

Ինչու է անհրաժեշտ երեխաներին մկրտելը

Բողոքականները մանուկներին չեն մկրտում՝ հիմք ընդունելով մկրտվելուց առաջ հավատ ունենալու անհրաժեշտությունը՝ ըստ Տիրոջ հետևյալ խոսքի. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկ. ԺԶ 16), և հիմնվելով այն փաստի վրա, որ մանուկը չի հասկանում, թե մկրտության ժամանակ ինչ է կատարվում։ Ուստի նրանք բացականչում են. «Ինչպե՞ս կարող է մկրտություն կատարվել առանց հավատի կամ ըմբռնման»։ Սակայն մենք պնդում ենք […]

Բացվեց Կարապի լճի սահադաշտը

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար  Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել: Սահադաշտի արդեն 11-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն  ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, ովքեր ցուցադրական ելույթներով ներկայացրել են գեղասահքի իրենց վարպետությունը: Երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար սպասված միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Սահադաշտը, […]

Ավստրիա-Հայաստան խորհդարանական բարեկամության խմբի հիմնադիր ժողովը Ավստրիայի խորհրդարանում

Դեկտեմբերի 9-ին Ավստրիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ Ավստրիա-Հայաստան խորհդարանական բարեկամության խմբի առաջին՝ հիմնադիր ժողովը, որին հրավիրված էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Նիստը բացեց խորհրդարանական խմբի ղեկավար, Ազգային Ժողովի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի պատգամավոր, կանաչների միության անդամ Յուդիթ Շվենտները, որը հայտարարեց Հայաստանի հետ պատմության մեջ առաջին անգամ հիմնադրվող խորհրդարանական խմբի աշխատանքները սկսելու մասին և խոսքը […]

«Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են»

«Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի