28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում

ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին:

Այս մասին իր Ֆեյսբուքյան հարթակում գրառում է  կատարել ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը.

“Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, և բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի և հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից”:

ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակն այդ առթիվ շնորհակալություն է հայտնել բոլորին Արցախի հանդեպ սիրո ու նվիրվածության համար՝ որակելով, որ փոխօգնությունը հայության մեջ տիրապետող բնութագրիչ գիծ է:

Նա նաև տեղեկացրել է, որ պարբերաբար կտեղեկացնի օպերատիվ շտաբ ուղարկված աջակցության բաշխման մասին, որպեսզի բոլորը տեսնեն, որ ամեն մի օգնություն հասնում է իր նպատակին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ