28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օպտիմալացում է սպասվում. Հայկական ժամանակ

«Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործընթաց Է սպասվում, որի հետևանքով բազմաթիվ աշխատողներ կարող են ազատվել աշխատանքից։ Թե որքան մարդ կմնա գործազուրկ, հայտնի չէ: Ընդ որում, խոսքը «բարձրակարգ» ընկերությունների մասին Է կապի ոլորտ, բանկեր և այլն։ Սա պայմանավորված Է նրանով, որ այդ ընկերությունների եկամուտները կտրուկ նվազել են և շարունակում են նվազել, […]

Ստացվում է` «նախկին կիսաթուրքը» հայերեն երգում է. Առավոտ

«Երբ մարդիկ, հետադարձ հայացք գցելով անցյալի վրա, չեն ընդունում, որ վատ, սխալ բաներ են արել, արդարացնում են իրենց վարքը կամ ժխտում են անժխտելին, դա, այսպես ասենք, տարօրինակ է։ Բայց ինչո՞ւ ենք խոսում միայն քաղաքական գործիչների մասին։ Վերջերս Հայաստան էր եկել «Աբրահամ Ռուսո» ստեղծագործական կեղծանունը կրող հայազգի երգիչը և հանդես եկավ ազգային-հայրենասիրական երգերով։ Բայց նույն անձնավորությունը, […]

«Դաբրո» է ստացել. Հրապարակ

«Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նկարահանված աղմկահարույց ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել։ Նա երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ հիմա որոշ լրացումներ են ընթանում, և եկող ապրիլին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա՝ լայն մասսաների համար։ Իսկ ինչու ֆիլմը չարժանացավ իշխանության համակրանքին ու չցուցադրվեց այս ապրիլին։ «Բայց նման բան չկար, ըտենց ստացվեց, հետո ես […]

Կարտագաղթի՞ ընտանյոք հաներձ. Ժողովուրդ

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ առաջիկայում Հայաստանից մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Երեկ Արտակ Շաբոյաևն իր ընտանիքի անդամների հետ այցելել է ԱՄՆ դեսպանատուն՝ այդ երկիր մուտք գործելու վիզա ստանալու նպատակով։ «Ժողովուրդ»–ը փորձեց ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից պարզել, թե ինչու է Արտակ Շաբոյանն ընտանյոք հանդերձ դիմել դեսպանատուն, […]

Փոփոխական` առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-3, 14-ի ցերեկը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 3-4 աստիճանով, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կբարձրանա, 16-ին ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների […]

Պետք է էժանացնեին. Հայկական ժամանակ

«2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված: Այսինքն եթե Օրենբուրգում  գազն էժանանա, ապա պետք է էժանանա նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գինը: Իրավիճակի հմայնքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է […]

Զինվոր է զոհվել

Իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական դիրքերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, […]

Ո՞վ է եղել Մարաշի զինված հանցախմբի «թիկունքը». Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով նոր զարգացումներ են սպասվում: Այժմ կալանավորվածների թիվը 26 է, առաջիկայում հնարավոր է մի քանի հոգու խափանման միջոցը փոխվի, բայց չեն բացառվում նոր ձերբակալություններ: Խմբի անդամներն իրենց ցուցմունքներում բազմաթիվ անուններ են նծել, նաեւ ասել են, թե ով է իրենց «թիկունքը» եղել: Ուշագրավ անուններ են նշել: ԱԱԾ-ի մոտ կանգնած աղբյուրը […]

Պապի առանց յաթաղան ինչպե՞ս մորթվեցիր … ազատամարտիկը` ոստիկաններին /վիդեո/

«Շատ բարձրաստիճան սպաների եմ ճանաչում, որոնք օրեր են հաշվում, որ գնան թոշակի ու գնան Ռուսաստան: Հուսահատ, բայց մինչև վերջ պարտքը կատարած` հայրենադավության մեջ: Սա չի եղել մեր երազած պարտքը` ժողովուրդ: Իմ սիրելի զինվորներ, բա դուք ո՞ւր եք նայելու : Դուք ո՞նց եք գնալու թոշակի, կամ որ գնաք ու Ձեր թոռը հարցնի` պապի ինչի՞ համար լքեցիր […]

Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը

«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը նամակ-հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ  9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը արդեն  արդեն 24–րդ օր: «Գտնվելով բանտում` Հայկը իր զորակցությունը հայտնեց պայքարող ուժերին: Ճնշման ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները: Եղել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի