29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջրվեժի ճանապարհին վագոն-տնակ է այրվել

Փետրվարի 27-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ. ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Մուշավանի աղբանոցում այրվում է վագոն-տնակ (27 քմ). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.14-ին, մարվել՝ 09.25-ին: Ամբողջությամբ […]

Հաճախորդին «խաբելու» հոգեբանական հնարքները

Հոգեբան Սամվել Խուդոյանը այսօր` փետրվարի 27-ին հրավիրված  ասուլիսին անդրադարձավ  սուպերմարկետինգի փոքրիկ բիզնես մեքենայություններին: Սամվել Խուդոյանը նկատեց, որ սուպերմարկետներում հաճախ ապրանքը թերակշռում են, այսինքն՝ շատ ապրանքներ վերակշռելուց տեսնում ես՝ հինգ-տասը գրամ պակաս է: «Դա ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում անում են: Դեղորայքը մեզ մոտ սարսափելի թանկ է, որը գալիս է մոնոպոլիայից»,-փաստեց հոգեբանը: Խուդոյանը  որոշ հոգեբանական […]

Ուղերձ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում եւ հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։ Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով եւ տեղահանություններով՝ Ադրբեջանը չհայտարարված […]

ԱՄՆ-ը կարող է վերանալ երկրի երեսից․ երկրաբաններ

Ամերիկացի եւ մեքսիկացի երկրաբանները կանխատեսում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը կարող է պարզապես անհետանալ երկրի երեսից՝ ուժեղ երկրաշարժերի արդյունքում։ Նրանք հայտարարել են, որ երկրաշարժերը կարող են Կալիֆորնիա նահանգին լրջագույն վնաս հասցնել։ Իսկ Կալիֆորնիայում տեղի ունեցող ստորգետնյա ցնցումները կարող են վնասել ողջ Ամերիկան։ Բացի այդ, այս վտանգը մեծանում է՝ հաշվի առնելով Յելլոուսթոուն հրաբուխի անհանգիստ […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դաշնակները գործող ֆիգուրներ չեն լինելու․ քաղաքագետ

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ մամուլում շրջանառվում են տարբեր տեսակնետներ։ Շատերը հույս ունեն, որ սայլը տեղից կշարժվի ու դրական փոփոխություններ կլիեն, ոմանք էլ կարծում են, որ ոչինչ չի փոխվի։ Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Քաղաքագիտությունը պատմական փորձի հիմքի վրա է կառուցվում։ Մի քանի անգամ եղել է այսպիսի կոալիցիա։ Երկիրը դրանից ի՞նչ է […]

Տարածքը սուպերմարկետ կդարձնեմ. «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերն անդրդվելի է

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր՝ փետրվարի 27-ին, շարունակում է գործադուլը: Այսօր բողոքող առևտրականներին հանդիպեց «Մալաթիա» տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանը: Ավետիսյանը նշեց, որ չի պատրաստվում խոշոր զիջումների գնալ: «Իմ հասցեին ինչ բառ ասես` ասում եք: Ես ընտանիք ու երեխաներ ունեմ: Ներող եղեք, բայց սա իմ բիզնեսն […]

Սիրիայում հրադադարն ուժի մեջ է մտել

Սիրիայում այս գիշեր երկար սպասված հրադադարն է հաստատվել։ Հրադադարի ռեժիմը հաստատվել է ուղիղ կեսգիշերին։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը համատեղ որոշում էին կայացրել դադարեցնել ռմբակոծությունները Սիրիայում։ Սակայն սա չի վերաբերվում ահաբեկիչներին ռմբակոծելուն։

Արտարժույթի փոխարժեքը ՀՀ-ում

Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  0.34 դրամով` դառնալով 492.04 դրամ, եվրոն` 52 լումայով՝  դառնալով 542.03 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես արժեւորվել է՝ 13 լումայով,  դրառնալով՝  6.57  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 492.04  Եվրո 542.03  ՌԴ Ռուբլի 6.57

Ինչպե՞ս հաշվարկել զինվորական կենսաթոշակի չափը

Իրավաբան.նեթ-ի փոխանցմամբ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով, որտեղ` Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է, Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը, ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները, ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված