29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

26-ամյա երիտասարդը խոստովանել է իր բոլոր հանցանքները

Փետրվարի 25-ին, ժամը 18-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Հրաչ Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ 2015-2016 թթ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես. – 81-ամյա Ռոստոմ Բ.-ն հաղորդում է տվել, որ […]

Վարչապետը ծանոթացել է Դավիթաշեն վարչական շրջանում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին: Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գևորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական և առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով: Կառուցվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ և 25 մետր […]

Արձակել է ավելի քան 9000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը,  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   […]

Հայ աղջնակի գեղեցիկ ելույթը՝ մանկական Голос Дети-ում /վիդեո/

Մեկնարկել է ռուսական Голос Дети նախագիծը, որի մասնակիցներից մեկը հայուհի է՝ Միլանա Միրզախանյանը։ Աղջնակի կատարումը դուր է եկել նախագծի ժյուրիի անդամներին։ Երգչուհի Պելագեան շրջվել է, եւ Միլանան հայտնվել է նրա թիմում՝ շարունակելով մասնակցությունը նախագծում։

Կերենի բնակիչները շուտով մոմ ու լամպ չեն վառի

ԼՂՀ կառավարության միջոցներով սկսվել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի էլեկտրաֆիկացման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը  «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի շրջանային կառույցի աշխատակիցներն արդեն 10 օր է՝ այստեղ աշխատում են: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Աշխղեկ Արտո Հակոբյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում հասցրել են տնկել և բետոնով ամրացնել 80 հենասյուն՝ նախատեսված […]

ԱՊՊԱ գործակալները «համը հանել են»

Մի խումբ ավտովարորդներ, այսօր բողոքի ցույցով`  հավաքվել են Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում եւ պահանջել են դադարեցնել ԱՊՊԱ գործակալների  խաբեությունները: Ակցիան կրում է «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները եւ շորթումները» անվանումը: Ավտովարորդների խոսքով, ԱՊՊԱ ընկերությունների անկախ կոչվող գործակալները  որոշում կայացնելիս առաջնորդվում են սեփական քմահաճույքներով, ինչին նպաստում են բազմաթիվ խաչմերուկներում ճանապարհային […]

Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Նյու Յորքի գրասենյակը տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչների հետ միասին բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ Դատի» հանձնախմբից, ակցիայի մասնակիցները պահանջել են ճշմարտության խոստովանում եւ արդարության հաստատում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար, որոնց արդյունքում հարյուրավոր հայեր սպանվել էին, ավելի […]

Աշոտ Շահինյանը գիտակցության չգալով մահացել է

Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով 1970 թ. ծնված Աշոտ Շահինյանին վրաերթի ենթարկելու մասին: Փետրվարի 26-ին, ժամը 01.45-ին, Ա. Շահինյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի