26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բագրատյանը գուժում է /վիդեո/

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն դաշինքով եւ հրավիրել է քաղաքական բոլոր ուժերին միանալ այդ դաշինքին: «Ազատ Դեմոկրատներ, ՀԱԿ, Ժառանգություն, Նոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Հանրապետություն, ՀՀՇ, եթե մեկին ասել եմ, մոռացել եմ, հազար ներողություն: Եթե այս ուժերը միավորվեն, հաղթում են պառլամենտական ընտրություններում»,- նշել է […]

Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական լավ են զարգանում․ Պյոտր Սվիտալսկի

Հայաստանն ու Եվրամիությունը փորձում են հարաբերություների նոր մոդել ձևավորել:  Այդ  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:  Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական լավ են զարգանում: «Մենք նպատակ ունենք ցույց տալ, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության […]

Վախենում են ասեն` Ռուսաստանի գործակալ

« Թուրք հասարակության մեջ այսպիսի մի շղարշ կա, եթե հայ է, ուրեմն` ռուսների մարդն է, եթե հայ է, անպայման ռուսամետ կլինի, որովհետև Հայաստանն ինքնին ռուսամետ է: Ուստի` ներկա կոնֆլիկտային իրավիճակը նպաստավոր չէ հայության համար»,-կարծում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, պոլսահայ Սարգիս Հացպանյանը: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում հետևել եմ ու նկատել, որ պոլսահայ ակտիվ հատվածը, հատկապես […]

Վրաստանում գազ է հայտնաբերվել. «Frontera Resources»

Վրաստանի Կախեթի շրջանում 5.3 տրիլիոն խմ բնական գազ են հայտնաբերել, այս մասին ամերիկյան «Frontera Resources» նավթագազային ընկերության ղեկավարը հայտարարել է օրեր առաջ: Վերջինիս խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կսկսեն գազի արտահանումը, իսկ բնական գազի այդ ծավալը կվաճառվի 10 տարվա ընթացքում, որի գնորդներն ամենայն հավանականությամբ կլինեն Արևելյան Եվրոպայի երկրները, ինչու չէ նաեւ Թուրքիան: Հիշեցնենք, որ ամերիկյան […]

Կոնտր քայլ /վիդեո/

Մինչ մամուլում նոր թափով ծավալվում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերն ու վերլուծությունները, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կոնտր քայլով ներկայացնում է կադրեր իր նոր աշխատասենյակից: Փետրվարի 8-ից  ԿԳ նախարարությունը տեղափոխվել  է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիր: «Ընդառաջելով հանրային հետաքրքրություններին` ձեզ եմ ներկայացնում կրթության և գիտության նախարարի նոր աշխատասենյակը` նոր կառավարական մասնաշենքում »,- […]

ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանման պատասխանատուն հենց Ադրբեջանն է. Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանման առաջին մեղավորը Ադրբեջանն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին, որ Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանմամբ։ «Ադրբեջանն է մեղավոր, ստատուս քվոն պահպանվում է։ Այն կարելի […]

«Հայկական օր» Լեհաստանում

Փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Բիեժունի քաղաքապետարանի, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպության և Բիեժունի թանգարանի կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Հայաստանին նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացվեցին լեհ ճանաչված հոգևորական և լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, […]

ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով․ Շվեդիայի արտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է ռազմական լուծում ունենա, այն կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։ Նա նշել է, որ Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով «Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք […]

Արամ Սրբազանը՝ Էրդողանի բանբեր /վիդեո/

« Պոլսահայ համայնքը հոգևոր առումով անգլուխ է մնացել»,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան պոլսահայ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանի խոսքով՝ պոլսահայության խնդիրները կապված են Պոլսո պատրիարքի հետ: Հացպանյանի փոխանցմամբ ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունը շահագործելով է մնում այդ աթոռին և իր գործնեյությամբ ծառայում թուրքական դիվանագիտությանը: «Արդեն 8-րդ տարին […]

Շվեդիայի արտգործնախարարը Երևանից կմեկնի Բաքու

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը, ով ներկայումս գտնում է Երեւանում, փետրվարի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում: Այդ մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Այցի շրջանակում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի