01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին՝ զենք գնելու համար

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը։ Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն։ Համաձայն հավելվածի, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և […]

Ոչ գալուբոյներին. Հայկական Ժամանակ

ԼՂՀ-ում գործող գեցեկության սրահներից 2-ի ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունները, որ ոստիկաններն այցելում են վարսավիրանոցներ եւ պահանջում դեռահասների մազերը աբստրակտ չկտրել: Նրանք բացատրել են, որ քաղաքը լցվում է «գալուբոյներով» կարծես համոզված, որ մարդու սանրվածքն ու սեռական կողմնորոշումը միմյանց հետ ունեն ուղիղ կապ: Բայց, չնայած գեղեցկության սրահների ներկայացուցիչների պնդումներին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից վստահեցնում են, որ այդ ամենը […]

Եվրոպա Լիգա. Մխիթարյանը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին /վիդեո/

Կայացան Ֆուտբոլի Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները:  «Բորուսիան» սեփական հարկի տակ դյուրին հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ: Արդեն առաջին կեսի մեկնարկում «մեղուները» բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց պաշտպան Լուկաս Պիշչեկի դիպուկ հարվածով: Գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսում տանտերերը շարունակում էին տիրել նախաձեռնությանն ու մոտ գտնվել մրցակցի տուգանային հրապարակին: Ի […]

Մոսկվան անհրաժեշտ չի համարում փոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ձեւաչափը․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ընդունված ձեւաչափը փոխելու մասին պետք է որոշում կայացնեն անձամբ մասնակիցները, սակայն Ռուսաստանը դրա անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։ «Ձեւաչափի փոփոխության հարցը պիտի որոշեն անձամբ մասնակիցները: Սակայն դրա ձեւափոխության ոչ մի անհրաժեշտություն մենք չենք տեսնում: Պետք է ակտիվորեն աշխատել այդ […]

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ …

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է: Ամեն […]

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի մյուս շաբաթ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ: Վերջինս նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են որոշ կարևոր հարցեր, սակայն հիմնականում ՀՀԿ-ականները անդրադարձել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներին, նախագահի ելույթին, ապա մտքեր փոխանակել ելույթի առանցքային հատվածների շուրջ: Շարմազանովն իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցերին. «Նախապատրաստվում ենք քաղաքական […]

Երբ է զինծառայողին հիվանդության արձակուրդ տրվում

Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ ստորև նախատեսված դեպքի: Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ ստորև նախատեսված դեպքի: Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի […]

Ինչպես է Քիմ Քարդաշյանը դստերը սահել սովորեցնում /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով ներկայումս ընտանիքի հետ Նյու-Յորքում է, դստերը տարել է մարզադաշտ։ Քիմն ու 2,5 տարեկան Նորթը անմիջապես ուշադրություն են գրավել՝ իրենց հագուստով մարզադաշտում։ Նորթը սկզբում վախեցել է միայնակ սահել, սակայն հետո կամաց կամաց սովորել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի