Կամավորական շարժումը պետք է դնել գրագետ ռազմական ռելսերի վրա.Վովա Վարդանով
«Կամավորական շարժումը պետք է դնել գրագետ ռազմական ռելսերի վրա»,-այսօր՝ մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:
Վարդանովը ընդգծեց, որ չնայած հայերին շատ ոգևորեց, որ պատերազմական իրավիճակի առաջին իսկ օրը հազարավոր կամավորներ շտապեցի առաջնագիծ, բայց ինքը դրանից չի ուրախացել, քանի որ կամավորներից շատերը ռազմական պատրաստվածություն չունեին:
«Ոչ թե բաժակաճառերով մեր հայրենիքը սիրենք, այլ կարգին զինվոր լինենք:Պետք է խաղաղ պայմաններում էլ պատրաստ լինել ու տիրապետել ռազմական արվեստին»,-նշեց Վարդանովը և հավելեց. «Մենք հյուսիսից ունենք պարտվող հակառակորդ և պետք է դրանից օգտվել: Քռի աջ ափը մերն է, բայց ձախ կողմում բերր ի հողեր կան, կարելի է դրանից էլ վերցնել»:
«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ նկատեց.
«Վերին օղակները պետք է պատրաստ լինեին ստեղծվելիք իրավիճակին: Մենք մի ամբողջ օր կորցրինք միայն համազգեստ ու անհրաժեշտ պարագաներ ստանալու վրա: Չնայած ոգին միշտ բարձրեր էր, բայց շտկելու շատ բաներ կան»: