Լեյլա Ալիեւան՝ ընդդեմ Սոս Ավետիսյանի․ Օքսֆորդում քննարկել են ԼՂ հիմնահարցը
Երեկ Օքսֆորդի համալսարանի Սենտ Էնտոնի քոլեջում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Հայկական կողմը ներկայացրել է Օքսֆորդի հայ ուսանող Սոս Ավետիսյանը, ադրբեջանական կողմը՝ Իլհամ Ալիեւի դուստր Լեյլան, հայտնում է rusarminfo.ru-ն։
Քննարկման մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Օքսֆորդի համալսարանում Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ներկայացուցիչ Դենիս Սամուտը։
«Օքսֆորդում ավելի հաճախ պետք է Կովկասում տիրող իրավիճակի մասին քննարկումներ իրականացվեն»,- գրել է նա։
Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են մի քանի պրոֆեսորներ՝ համալսարանից։