07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կարեն Կարապետյանը չմասնակցեց Ընտրական օրենսգրքի քվեարկությանը

Ինչպես հայտնել ենք,  քիչ առաջ ԱԺ-ում  Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:

Քվեարկությունից րոպեներ առաջ ԱԺ նախագահը պատգամավորներին  հորդորեց վերադառնալ նիստերի դահլիճ և մասնակցել քվեարկությանը:

Պատգամավորներն ականջալուր եղան Գալուստ Սահակյանի հորդորին: ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, սակայն,  հեռացավ նիստերի դահլիճից և, բնականաբար, չմասնակցեց քվեարկությանը:

Հիշեցնենք՝ Կարապետյանը  դեմ էր քվեարկել  «Հրազդան ցեմենտ»-ին  հարկային արտոնություններ տալու նախագծին:

Ընդգծեց՝ քվեարկությանը չի մասնակցել նաև ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ