19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին:

Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի. Ստամբուլի հայ աշակերտների հայտարարությունը

Թուրքիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները միացել են ստամբուլյան դպրոցների սաների հակապետական բողոքին: Թուրքական «İMCTV»-ի տեղեկացմամբ՝ «Նոր աշակերտներ» անվամբ հանդես եկող հայ ուսանողների խումբը գրավոր հայտարարությամբ աջակցել է Ստամբուլի արական վարժարանի շրջանավարտներին: Վերջիններս հունիսի 4-ին, ի  նշան բողոքի, թիկունք էին դարձրել վարժարանի սաների ավարտական հանդիսության ժամանակ ելույթ ունեցած տնօրենին: «Ընդդեմ հետամնացության, լճացման և ֆաշիզմի» խորագրով հրապարակված […]

Քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Ցանկի մեջ մտնում է օճառի, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը: Էկոնոմիկայկի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում ձևավորել քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների […]

Գյումրեցի վարորդները շումախերներ են․Հովհաննես Մարգարյան

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում  շնորհակալություն հայտնեց «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016թ.  մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը» քննարկման դնելու համար։ «Գյումրիում բոլորս գիտենք՝ ով-ով է, ում տղան է, ում կաթն է կերել, ովքեր են մամն ու պապը: Ինչպես ասում են՝ վերքը տիրոջն է ցավ տալիս. […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներինտեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի մայիս ամսվաընթացքում Ձեր կողմից սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է հունիսի16-ին: Այն բաժանորդները, որոնք մինչև  հունիսի 16-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում,այսինքն`  հունիսի 20-ից  կհոսանքազրկվեն: […]

Բասկետբոլի երիտասարդական հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Երեւանում սկսել է նախապատրաստվել հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Բելգիացի մարզիչ Տիբո Պետին 12 խաղացողների է հրավիրել մասնակցելու ուսումնամարզական հավաքին: Հավաքականի կազմում են ԱՄՆ-ում ելույթ ունեցող Ռիչարդ Էլմոյանը, Գաբրիել Աճեմյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Կրիկոր Կուրդօղլյանը, Արամ Արսլանյանը, Ռուսաստանում հանդես եկող […]

Սրբազան սարսուռ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է 14 600 մլն եվրո գումարի չափով վարկ տրամադրել ՀՀ-ին։ Հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց՝քաղաքաիբարեկարգումը կխթանի տուրիզմը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  նշեց՝ մարդ պիտի ատլետիկայի օլիմպիական չեմպիոն լինի, […]

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 16-18-ը‵ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 19-20-ը օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում՝ Հունիսի […]

Կառավարությունը մերժեց

Կառավարության այսօրվա՝ հունիսի 16-ի  նիստի ընթացքում  քննարկվեց պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորներն առաջարկում են ԱԱՀ-ից ազատել առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը և իրացումը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ  վերոնշյալ առաջարկության ներկայացումը պայմանավորված է երկրի […]

Փոխգնդապետ Առաքելյանի վկայականն ինչպես է հայտնվել Բաքվում

Այսօր ԼՂՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արման Թաթոյանը համատեղ հայտարարություն են տարածել. «Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով: Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի