19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խռովություններ Ֆիանսիայում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել /ֆոտոշարք/

Ֆրանսիայի Լիլ քաղաքի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, որպեսզի ցրի ֆուտբոլի անգլիացի երկրպագուներին, որոնք խռովություններ էին կազմակերպել քաղաքի կենտրոնում։ Անգլիացիները երգել են, գարեջուր խմել, անկարգություններ արել։ Երբ նրանց անհանր է դարձել կառավարելը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Նշվում է, որ արդյունքում տուժողներ չեն եղել։

Մինչեւ փողի հարցը չլուծվի. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաննության մեխանիզմենրի տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորում չեն գտնում: Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումւսր է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում Է հա­տուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում Մինչ գումարի հարցը լուծվի, բավական ժամանակ կանցնի: Իշխանությունների մոտ մտահոգություն […]

Դեռ հույս կա /վիդեո/

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեցտխրահռչակ Հարկային օրենսգիրքը, րի բացասական հետեւանքների մասին հայտարարւմ են անգամ իշխանական ուժի ներկայացուցիչները: Թեեւ ըստփորձագետների` առաջին ընթերցումից հետո հետագա քվեարկություններն ու օրենսգրքի վավերացումը առավել տեխնիկական բնույթ կկրեն, իշխանությունը պնդում է, որ դրական փոփոխություններ կլինեն: ‹‹Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները բավականին ակտիվ ու բուռն են ընթանում: Առաջարկությունների բազմազանությունը բավականին մեծ է: Դրանք […]

Պետական գաղտնիք է. Հրապարակ

Ըստ Ռուսաստանին մոտ կանգնած մեր աղբյուրների’ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի զենքի մեծ կարեւորագույն մասն արդեն իսկ տրամադրվել է Հայաստանին: Կա դրանց մեջ С-400 հարցրինք մեր զրուցակցին: «Ոչ, սակայն С-400 առաջիկայում նույնպես տալու են»: Կոնկրետ երբ. աչքներս տեսնի: «Չի կարելի բարձրաձայնել` պետական գաղտնիք է. տալու են անպայման»:

Կաթողիկոսի հորդորը Աթեշյանին. Հրապարակ

Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունից հետո խնդիր է առաջացել նրա Հայաստան գալու, Եկեղեցական խորհրդի նիստին եւ Հռոմի պապի ժամանմանը մասնակցելու կապակցությամբ: Նրան պատրաստվում են դիմավորել ցույցերով: Անախորժություններից զերծ մնալու համար կաթողիկոսը նրան հորդորել է չգալ Հայաստան: Աթեշյանն էլ կապվել է կաթողիկոսի եղբոր` Եզրասի հետ, որի հետ մտերիմ է եւ ընդհանուր բիզնես ունի, որ […]

Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է […]

Պուտինը չկա, ուր մնաց` Սերժ Սարգսյանը. Առավոտ

Հակաօդային պաշտպանության մի­ասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօ­դային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հա­րավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության ուժե­րի ղեկավարի հրամանատարության ներ­քո է […]

Զգուշացում կլինի. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տեւական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում: «ժողովուրդ»-ի տեղեկություններով’ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է’ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպի­սի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է […]

Կենտրոնական բանկից լավ բան չեն ասում. Հայկական Ժամանակ

Իշխանության ներկայա­ցուցիչները հերքում են, թե վերջին շրջանում բազմա­թիվ տնտեսվարողներ դա­դարեցրել են իրենց գոր­ծունեությունը: Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական ամբողջական տվյալ­ներ այդ մասին չկան: Սակայն ԿԲ-ի հրապարակած տեղեկանքներում կա­րելի է գտնել ցուցանիշ, որը բավականին մեծ ճշտու­թյամբ ցույց է տալիս գործունեությունը դադարեց­րած տնտեսվարողների ընդհանուր թիվը: Այսպես, ըստ ԿԲ-ի երեկ հրապարակած «Հայաստանի ֆի­նանսական համակարգը, զարգացումը, վերահսկո­ղությունը, […]

Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվեն Աթաթուրքի գաղափարները

Թուրքիայում նախապատրաստվող նոր սահմանադրությունում ուշագրավ փոփոխություններ են ակնկալվում: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ երկրի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ  նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները: Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է: Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի