Տաքսիստներն ընդդեմ Yandex ու gg տաքսիների. վարորդները կտրուկ քայլերի կդիմեն
Հայաստանի տաքսի ծառայություն իրականացնողները դեմ են, որ Yandex taxi-ին մուտք գործի Հայաստան: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Խնդիրը քննարկվում է տարիներ շարունակ, երբ բնագավառում հայտնվեց ggTaxi ծառայությունը, մենք հարցը բարձրացրել ենք Տրանսպորտի նախարարությունում` բացատրելով, որ դուք մեզնից պահանջում եք լիցենզավորվել տաքսի սերվիսներին, տարեկան վճարում ենք 200 հազար դրամ` ամեն վարորդին […]





































